Դեկտեմբերի 28-ին եւ դեկտեմբերի 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա ճանաչված երաժիշտներ Իզաբել Ֆաուստի (Գերմանիա) եւ Ալեքսանդր Մելնիկովի (դաշնակահար) համերգները՝ աննախադեպ ծրագրով: Դրանք Երեւանյան հեռանկարներ միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգային շրջանի վերջին երկու համերգներն են:
Գերմանացի ջութակահար Իզաբել Ֆաուստը միջազգային մրցույթների դափնեկիր է, հանդես է եկել հանրահայտ նվագախմբերի եւ մեծանուն դիրիժորների հետ: Վերջիններիս թվում են՝ Իեհուդի Մենուհինը, Գարի Բերտինին, Ջեյմս Լեւայնը եւ ուրիշներ:
Ալեքսանդր Մելնիկովը եւս միջազգահին մրցույթների դափնեկիր է, որը հանդես է եկել աշխարհի լավագույն բեմերում՝ հանրահայտ նվագախմբերի եւ դիրիժորների հետ: Մելնիկովը ի թիվս այլ նվագախմբերի, համագործակցում է Կոնցերգեբաուի, Ֆիլադելֆիայի սիմֆոնիկի, Ռոտերդամի ֆիլհարմոնիկի, BBC-ի սիմֆոնիկի հետ:
Բացի երաժշտությունը, Մելնիկովը յուրահատուկ նախասիրություն ունի՝ ավիացիան:
Կարդացեք նաև
Նա սիրողական մակարդակի օդաչու է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.12.2020