Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
«Իբր պետություն»
Օրվա լրահոսը

Վարչապետի հետ հանդիպմանը չեն հրավիրվել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամները

Դեկտեմբեր 24,2020 23:50

yerkirmedia.  Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպել է Արցախյան պատերազմի մասնակից կամավորական ջոկատների մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ: Սակայն հատկանշական է, որ հանդիպմանը ներկա չեն եղել ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի անդամները, ովքեր պատերազմի առաջին իսկ օրվանից 400 հոգանոց ջոկատով առաջնագծում էին եւ ունեցել են 29 զոհ ու բազմաթիվ վիրավորներ:

Մեր հարցին ի պատասխան, Դաշնակցության կամավորական ջոկատից հայտնել են, որ իրենք հրավիրված չեն եղել վարչապետի հետ հանդիպմանը:

Ի դեպ, ինչպես այդ օրերին Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, ՀՅԴ «Կամավորական շարժում» Դաշնակցության կամավորական ջոկատի շնորհիվ հաջողվել էր գրավել է ռազմական կարեւոր նշանակություն ունեցող՝ Լուլասազ կոչվող բարձունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031