Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր կառավարության շենքի մոտից, ոստիկանությունը բերման ենթարկեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարներին: Բերման ենթարկվածների մեջ էր նաեւ Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը:
Aravot.am-ի հետ զրույցում Զինավոր Մեղրյանն ասաց, որ ոստիկանությունում արտառոց ոչ մի բան չի եղել, իրեն ոչ մի պահանջ չի ներկայացվել: Քաղաքացու իրավունքների եւ պարտականությունների մասին զրույցից հետո, օրենքով սահմանված երեք ժամը լրանալու արդյունքում Զինավոր Մեղրյանին ազատ են արձակել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ