ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Սյունիքում վիճակը աղետալի է։ Թուրքը հանգիստ մտնում է Կապանի եւ Գորիսի գյուղեր ու զավթում տարածքներ։ Որոտանի եւ Շուռնուխի համայնքապետերը հաստատեցին, որ թուրքին են հանձնվում գյուղի տասնյակ տներ։
Կապանի քաղաքապետը վաղը թուրքի հետ բանակցելու է «Սյունիք» սովխոզից դեպի Ագարակ, Եղվարդ, Ուժանիս հիմնական ճանապարհի համար, որն արդեն 6 օր է ադրբեջանական վերահսկողության տակ է։ Հայկական կողմն այս պահին օգտվում է երկրորդական մի ճանապարհից, որի վիճակը կատաստրոֆիկ է։ Ընդդիմադիրներ բռնող մեր ԱԱԾ-ն զբաղված է հեռախոսահամարներ բաժանելով, որ գերի ընկնելու դեպքում չհապաղենք՝ զանգենք։ Վարչապետի աթոռին նստածն այսօր հաստատեց, որ Շուռնուխի եւ Որոտանի հետ կապված ցավալի զարգացումներ են լինելու, չնայած մինչ այդ պաշտպանության նախարարը հերոսաբար հերքում էր ակնհայտը։
Եւ ահա Սյունիքը մաս-մաս թուրքին տալը կանխելու համար «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը վաղը խորհրդարանում աշխատանքային քննարկում է նախաձեռնել, որին ներկա են լինելու Սյունիքից համայնքապետեր եւ մեր երկիրը թուրքին հանձնելուն ընդդիմացող քաղաքացիներ։
Կարդացեք նաև
Բայց, պարզվում է, ԱԺ ղեկավարությունը կատեգորիկ դեմ է, որ այդ հույժ կարեւոր քննարկումը մենք անենք ԱԺ նիստերի դահլիճում, որովհետեւ, բռնվեք, մեզ պաշտոնապես պատասխանել են, որ ԱԺ նիստերի դահլիճի տրամադրման համար ջեռուցման, օդափոխման, լուսավորության համակարգեր պիտի աշխատեն, իսկ դրանք լրացուցիչ ծախս են։
Հա, կատակ չենք անում, մարդիկ ասում են, որ հոսանքի փող չկա ու դուք ձեր Սյունիքի հարցը քննարկեք մեկ այլ՝ փոքր սենյակում։
Իհարկե, երբ «Իմ քայլը» խմբակցության նիստ է անում ԱԺ նիստերի դահլիճում, ինչի իրավունքը չկա, էդ ժամանակ հոսանքի ու ջեռուցման փող կա։
Ի պատասխան ԱԺ-ից եկած սույն գրության, ԲՀԿ խմբակցությունը գրավոր պատասխանել է, որ մենք կվճարենք նիստերի դահլիճի հոսանքի, ջեռուցման, օդափոխության համակարգերի բոլոր ծախսերը։
Հիմա սպասում ենք ԱԺ ղեկավարության հերթական պատասխանին։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ Սյունիքի հարցն իրենց համար, դե, էն հարցը չի էլի, որ հոսանքի ու գազի ծախս անեն, բայց մենք փորձելու ենք ամեն ինչ անել, որ վաղը կարեւոր այդ քննարկումը կայանա լիագումար նիստերի դահլիճում, որպեսզի բոլոր հայտ ներկայացրածների ներկայությունը հնարավոր լինի ապահովել։
Հա, մեզ նաեւ տեղեկացրեցին, որ «Իմ Քայլը» խմբակցությունը չի մասնակցելու քննարկմանը։
Անկեղծ ասած՝ չէինք էլ կասկածում։
Դա էլ հո սենյակային ֆիկուսի թեմայով քննարկում չի, որ գան ու բուռն քննարկեն, թե ինչպես ջրել ու աճեցնել Ռոբուստա տեսակի ֆիկուսը»։
Մենք տալիս ենք հոսանքի փողը Սյունիքում վիճակը աղետալի է։ Թուրքը հանգիստ մտնում է Կապանի եւ Գորիսի գյուղեր ու զավթում...
Posted by Naira Zohrabyan on 2020 թ. դեկտեմբերի 24, հինգշաբթի