ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը, որը 2006 թվականին եղել է նաեւ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, ըստ Քննչական կոմիտեի՝ նույն ՀԿ-ի նախագահ, Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանի հետ յուրացրել են հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը։ Ըստ ՔԿ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները 201 դրամ արժեքով շենքը և հողամասը, որպես ավանդ, ներդրել են նշված հասարակական կազմակերպության խորհրդի որոշմամբ հիմնադրված ՍՊ ընկերության կապիտալում, որից հետո գույքը 550.000 ԱՄՆ դոլարով ձևական գործարքի միջոցով օտարել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հասմիկ Պողոսյանի բարեկամին պատկանող ընկերությանը։
Իսրայելում ՀՀ դեսպան Արմեն Սմբատյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ այդ ճանապարհով շենքը փորձել են պահպանել։ «Դա հին պատմություն է, ես «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» տնօրենը եւ մենք ամեն ինչ արեցինք, որ կարողանանք շենքը պաշտպանենք։ Այդ շենքը իր տեղում է, մենք ոչ մի բան չենք արել»,- ասաց նա։ Ճշտող հարցին՝ ինչու են շենքը ՀԿ-ի հաշվեկշռից փոխանցել ՍՊԸ-ի հաշվեկշիռ, Սմբատյանը մեկնաբանեց․ «ԱՕԿՍ-ը ստեղծեց ՍՊԸ, քանի որ իրավունք չուներ ֆինանսական գործունեությամբ զբաղվեր։ ՍՊԸ-ն ստեղծվեց, որ ֆինանսական ներդրումներ կատարվեն շենքը պահպանելու համար»։ Արմեն Սմբատյանը, որը մեղադրյալի կարգավիճակ ունի այլ հարցերի չպատասխանեց։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամի չափով։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: