Մեկ օրում Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ է վերադարձել 488 մարդ: Վերադարձածների ընդհանուր թիվը հասնում է 43 500: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Բացի այդ, նրա խոսքով, ռուս խաղաղապահներն, ընդհանուր առմամբ ականազերծել են 280 հա տարածք և 107 կմ ճանապարհ:
Շարունակվում են աշխատանքներն անհետ կորածներին գտնելու ուղղությամբ: Այս ընթացքում մշակվել է անհետ կորածների վերաբերյալ 537 հեռախոսային հաղորդագրություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ