Լրահոս
Օրվա լրահոսը

«Կորեացիների մոտ 22:00-ից հետո ոստիկանն արգելում է կրկնուսույցների աշխատանքը». Վաչե Գաբրիելյան

Դեկտեմբեր 24,2020 23:13

«Հանրակրթական դպրոցներում ամենամեծ ազատությունը տրված է Ֆինլանդիայում, որտեղ ուսուցիչներն ունեն չափազանց մեծ իրավասություններ, բայց երբ Ֆինլանդիայի կրթական պատմությունն ուսումնասիրենք, կհասկանանք, որ միշտ չէ այդպես եղել: Դա եղել է զուգահեռ»,-Dasaran.am կրթական հարթակի կազմակերպած՝ «Կրթությունը ներսից» նախագծի առցանց քննարկման ժամանակ այսօր անդրադառնալով կրթական համակարգերի փոփոխության միջազգային փորձին՝ ասաց ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը: «Իրենք սկզբում ունեցել են չափազանց կենտրոնացված համակարգ, որին զուգահեռ դրել են նոր համակարգ, որով սերտիֆիկացումը եւ մանկավարժության կրթական մակարդակը փոխել են էապես»,-նշեց նա:

Գաբրիելյանը շարունակեց. «Մոտ երկու տասնյակ տարի աշխատել են այդ համակարգով, վստահ են եղել, որ բոլոր ուսուցիչները բավականաչափ սերտիֆիկացված են եւ ունեն մեթոդաբանության պահոց: Դրանից հետո միայն գնացել են ավելի բաշխված համակարգի, որում ուսուցիչներն ունեն շատ ավելի մեծ ընտրության իրավունք»: Կորեացիների դեպքում, Վաչե Գաբրիելյանի խոսքով, գործում է հակառակ տրամաբանությունը. «Ուսուցիչներն ունեն ազատության աստիճան, սակայն կրկնուսույցների համակարգը տարածված է: Միակ երկիրն է, որտեղ օրենք են ընդունել, ըստ որի՝ երեկոյան 22:00-ից հետո ոստիկանությունն արգելում է կրկնուսույցների աշխատանքը: Ոստիկանների շրջիկ խմբերը Սեուլի եւ այլ քաղաքների փողոցներում նայում են, թե որտեղ է լույս վառվում եւ ստուգում, որ այդ տներում կրկնուսույցների մոտ սովորող երեխաներ չլինեն»:

Դառնալով Ֆինլանդիայի օրինակին՝ Վաչե Գաբրիելյանը հարցադրում արեց՝ մենք պե՞տք է գնանք այդ համակարգին, թե ոչ. «Այո, բայց դա հնարավոր չէ անել միայն իրավասություններ տալով: Դրա համար կրթության ազգային ինստիտուտի (լուծարվել է.-խմբ.) կենտրոնացված դասընթացներ են պետք: Ուսուցչի որակավորման վրա մեծ ջանքեր պետք է դրվեն»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Կրթված քաղաքացին՝ երկրի զարգացման երաշխավոր

Կրթված քաղաքացին՝ երկրի զարգացման երաշխավոր. «Կրթությունը ներսից» նախագծի 20-րդ թողարկման շրջանակում Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ Սուրեն Ալոյանը ոլորտի մասնագետների հետ զրուցում է երկրի զարգացման գործում քաղաքացու կարևոր դերի մասին։

Posted by Dasaran on 2020 թ. դեկտեմբերի 24, հինգշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031