Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ես դեմ չեմ Վազգեն Մանուկյանին, բայց նա պետք է ասի, թե ինչպես է խնդիրները լուծելու». Արա Աբրահամյան

Դեկտեմբեր 24,2020 21:15

«Խնդիրներից մեկն այն է, որ փաշինյանական իշխանությունը «սեւ-սպիտակ», «նախկիններ-յուրայիններ» բաժանումն արեց. այլախոհություն չկա»,-«Ռուսաստանի հայերի միության» կազմակերպած առցանց քննարկման ժամանակ այսօր հայտարարեց միության նախագահ Արա Աբրահամյանը: «Եթե կես վայրկյան առաջ նա հեռանա, դա առաջին հերթին իր օգուտը կլինի, հետո՝ ողջ հայ ազգինը: Պետք չէ նրանից սպասել, որ որեւէ բան կանի: Նրա բոլոր քայլերը, որոնց հետեւում ենք, չենք արձանագրում, որ գործողությունների քարտեզ ունի: Նա ինքն էլ հասկանում է, որ իր հրապարակած ճանապարհային քարտեզում իրականում չկան ժամկետներ, պատասխանատու անձինք: Մեկ ամսից ավելի է անցել, եւ փոփոխություն չենք տեսել Արցախի եւ Հայաստանի համար»,-նշեց նա:

Անդրադառնալով հայաստանյան ընդդիմության՝ անցումային կառավարություն ստեղծելու պահանջին՝ Արա Աբրահամյանը համոզմունք հայտնեց, որ մարդիկ սպասում են ոչ թե անցումային ժամանակահատվածի, այլ խնդիրների լուծման համակարգային մոտեցումների. «Ով ուզում է վարչապետ դառնալ, պետք է ասի՝ ի՞նչ է պատրաստվում անել, ինչպե՞ս: Ես դեմ չեմ Վազգեն Մանուկյանին, բայց նա պետք է ասի, թե ինչպես է խնդիրները լուծելու՝ Արցախի հարցը, կորոնավիրուսը, փախստականների խնդիրը: Հայաստանը ծանրագույն վիճակում է: Հստակ ճանապարհային քարտեզ պետք է լինի»: Արա Աբրահամյանը նաեւ շեշտեց՝ երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր եկել իշխանության, ինքը զգուշացնում էր, որ պատերազմի դեպքում ահավոր իրավիճակ է լինելու, որովհետեւ Փաշինյանն իր կյանքում ոչ մի գործ չի արել, եւ նման անձը չի կարող երկիր ղեկավարել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031