Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տնօրենը 30-35 աշխատակիցներին, այդ թվում՝ ավտոէլեկտրիկին հորդորել է մասնակցել ընդդիմության հայտարարած գործադուլին

Դեկտեմբեր 24,2020 21:30

Դեկտեմբերի 22-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի մի օգտատեր հրապարակմամբ հայտնել էր, որ նախորդ օրը ամուսնուն աշխատանքից ազատել են ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցելուց հրաժարվելու համար։

Հրապարակման հիման վրա ոստիկանության Մալաթիայի բաժնում նախապատրաստված նյութերով տեղեկություններ են ձեռք բերվել, որ դեկտեմբերի 21-ին Երևանի Իսակովի պողոտայում գտնվող ընկերության տնօրենը ընկերությունում աշխատող 30-35 աշխատակիցների, այդ թվում՝ որպես ավտոէլեկտրիկ աշխատող վերոհիշյալ տղամարդուն հորդորել է մասնակցել ընդդիմության հայտարարած՝ հաջորդ օրը տեղի ունենալիք գործադուլին և հանրահավաքին։ Ստանալով տղամարդու մերժումը՝ ընկերության տնօրենը նրան տեղեկացրել է, որ նման պայմաններում ավտոէլեկտրիկը չի կարող աշխատել իրենց կազմակերպությունում, ինչից հետո տղամարդը լքել է աշխատանքի վայրը։

Հաշվի առնելով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են մարդու և քաղաքացու իրավահավասարությունը խախտելու վերաբերյալ փաստական տվյալներ, քրեական գործ հարուցելու օրինական առիթ և բավարար հիմքեր՝ դեկտեմբերի 23-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատություններն ուղղակի կամ անուղղակի խախտելը` կախված սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից, որը վնաս է պատճառել մարդու և քաղաքացու իրավունքներին ու օրինական շահերին։

Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031