Լրահոս
Օրվա լրահոսը

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի 130 դասախոս և աշխատակից պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Դեկտեմբեր 24,2020 20:33

Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի մի շարք դասախոսներ և աշխատակիցներ հայտարարություն են տարածել, որով միանում են  Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Հայտարարությունում ասվում է․

«Մենք՝ Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ներքոստորագրյալ դասախոսներս և աշխատակիցներս, միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Կառավարության հրաժարականի հանրային պահանջին և առաջարկում ենք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Այսօր, երբ մեր հայրենիքը 2020թ. նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության արդյունքում հայտնվել է աննախադեպ մարտահրավերների առջև, որոնք ներկա իշխանությունը ի զորու չէ հաղթահարել, մենք ակնկալում ենք սահմանադրական ճանապարհով հնարավորինս արագ ձևավորել արհեստավարժներից կազմված կառավարություն, որը

  • կկանխի պետականության փլուզումը և կվերականգնի մեր ոտնահարված ազգային արժանապատվությունը
  • կապահովի Հայաստանի և Արցախի Հանրապետությունների անվտանգությունը և պետական սահմանների անձեռնմխելիությունը
  • հրատապ կլուծի անհայտ կորած, գերեվարված զինվորների և քաղաքացիների խնդիրները
  • կկազմակերպի պատշաճ աջակցություն պատերազմի արդյունքում տուժած ընտանիքներին և վտանգված համայնքներին
  • կվերականգնի երկրի դիվանագիտական հարաբերությունները և միջազգային համբավը
  • կկասեցնի մոտալուտ ֆինանսական ճգնաժամը և ոտքի կկանգնեցնի կաթվածահար եղած տնտեսությունը։

Մենք՝ բարձրագույն ուսումնական հաստատության ներկայացուցիչներս, պատասխանատու ենք ազգասեր և հայրենասեր սերունդ կրթելու հարցում ու չենք կարող անտարբեր լինել երկրում ծավալված քաղաքական իրավիճակի և բարոյական մթնոլորտի պայմաններում»:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑԱԾ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՑԱՆԿԸ՝ ԱՅՍՏԵՂ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Նանե Մովսիսյան says:

    Տեղ է գտել անճշտություն․ ես չեմ միացել հայտարարությանը։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031