Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հաջողությունը տարածաշրջանի իրավիճակի ընկալման մեջ է՝ հաշվի առնելով պատմական համատեքստը և ժամանակակից իրողությունները: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը «պատմական առումով կարևոր է» ոչ միայն տարածաշրջանում իրավիճակի առումով, այլև ճգնաժամերի կարգավորման մոտեցման տեսանկյունից: Նրա խոսքով՝ եղել են բազմաթիվ ագրեսիվ հայտարարություններ և փորձեր «միջամտել իրավիճակին՝ ցանկություն ցուցաբերելով արագ և կայծակնային ամեն ինչ լուծել՝ օգտագործելով սեփական ներուժը»: Այդ ամենը, նրա կարծիքով, չի կարող աշխատել:
«Ի՞նչ աշխատեց արդյունքում: Նախ, աշխատեց այն մոտեցումը, որը ենթադրում էր խաղաղ քաղաքական-դիվանագիտական լուծում: Արյունահեղության դադարեցում և անցում դիվանագիտական բանակցային փուլին: Երկրորդ պահը, աշխատեց ամենակարևորը՝ տեղում իրավիճակի ընկալումը պատմական համատեքստում և հաշվի առնելով ժամանակակից իրողությունները»,- ասել է Զախարովան:
Զախարովան ընդգծել է, որ ռուսական կողմը Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների մշակմանն ու իրականացմանը մոտեցել է տարածաշրջանում իրավիճակի խորը ընկալման, և ոչ թե «քաղաքական միավորներ հավաքելու ցանկությունից, իր մոտեցման արդյունավետությունը ցույց տալու ցանկությունից ելնելով»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ