Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ ոճային ըմբիշները Սերբիայում գոհացրել են մարզիչներին

Դեկտեմբեր 24,2020 17:38

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը եւ մարզիչ Էդգար Ենոքյանն այսօր ամփոփել են Սերբիայում կայացած աշխարհի գավաթի անհատական խաղարկությանը մեր ընտրանու մասնակցության արդյունքները:

Հայաստանի ազատ ոճայինները նվաճել են մեկական ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալ: Վազգեն Թեւանյանը հավասարը չի ունեցել 65 կգ քաշային կարգում, 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը արժանացել է արծաթե մեդալի, իսկ Արման Անդրեասյանը 70 կգ քաշային կարգում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հաբեթնակ Կուրղինյանը նշել է, որ մասնակցությունն, ընդհանուր առմամբ, նորմալ է գնահատում՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակով եւ արցախյան վերջին պատերազմով պայմանավորված կանոնավոր մարզումներ եւ ուսումնամարզական հավաքներ, ըստ էության, չեն եղել: Նա նշել է նաեւ, որ չնայած հավաքականի անդամները այս մրցաշրջանում փաստացի միջազգային որեւէ մրցաշարի չեն մասնակցել, Բելգրադում ցույց տվեցին, որ ունակ են ուժեղ մրցակցություն ցույց տալ ցանկացած երկրի թիմի: Գլխավոր մարզիչը կարեւորել է նաեւ գալիք մրցաշրջանը, ինչը օլիմպիական վարկանիշային մրցաշարերի եւ հետաձգված օլիմպիական խաղերի անցկացման տարի է:

Էդգար Ենոքյանը հավելել է, որ մեր հավաքականը կարող էր մի քանի մեդալ ավելի նվաճել, սակայն նրանք վրիպումներ են թույլ տվել իրենց գոտեմարտերում, ինչը պետք է հետագայում բացառել ավելի լուրջ աշխատանքով: Մասնավորապես, նա առանձնացրել է Ռազմիկ Պապիկյանին՝ 61 կգ եւ Հրայր Ալիխանյանին՝ 74 կգ:

Պարոնայք Կուրղինյանն ու Ենոքյանը նույնպես, ինչպես հունահռոմեական ոճի հավաքականի մարզիչները, նշել են, որ որոշ քաշային կարգերում, հատկապես՝ բարձր, մարզումային մրցակցի եւ ընդհանրապես մրցակցության պակաս կա Հայաստանում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031