Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞նց է ստացվում՝ ՏԻՄ-երում քաղաքապետերը, որոնք ստացել էին լեգալ իմաստով քվեների մեծ քանակ, նրանց հանդեպ ինչ-որ գործողություններ են իրականացնում». Թևան Պողոսյան

Դեկտեմբեր 24,2020 17:30

«Ցավոք, գործընթացները գնացին և գնում են այլ ճանապարհով, որոնք բերում են դեպի ՀՀ պետականության կորուստ»,-«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանը:

Նրա կարծիքով, երբ ՀՀ ղեկավարությունը ստորագրեց Հայաստանի կապիտուլյացիան, դրանից հետո բանականությունը պահանջում էր, որ ՀՀ-ում գիտակցաբար գնայինք դեպի միասնական կերպով ապահովելու, հասկանալու, թե ոնց ենք այդ խնդիրներից մի ձև հառնելու, ապագան նայելու, հզորանալու, ուժեղանալու:

Նրա փաստմամբ՝ պետականության գաղափարը ոչ թե քարտեզի վրա մի կետի վրա սլաք պիտի լինի ու գրվի ՀՀ, այլ մեր հայրենիքի, հասկացողության պետական ընկալումը: Մինչդեռ ըստ Թևան Պողոսյանի՝ պետական ինստիտուտները լիակատար կաթվածահար են, չեն աշխատում. «Սրա վկայությունն է ամեն օրվա հանրային բողոքը ոչ թե փողոցներում միայն, այլև սոցցանցերում, լրատվական դաշտում, որտեղ գերի ընկածների, անհայտ կորածների, զոհերի վերջնական թվերի, վիրավորների տարբեր այլ սոցիալական դժվարություններ ունեցող խմբերի հարցերը մնում են անպատասխան, ինչը նշանակում է՝ չկա վիճակագրություն, պատասխան չկա, և այս ամենի շրջանակում կարող ենք տեսնել, թե ինչ է կատարվում մեր սահմաններին»:

Թևան Պողոսյանն արձանագրեց՝ համաձայնագրում ասված է, որ մեր զորքերը կանգնում են այնտեղ, որտեղ կանգնած են եղել ու նկատեց. «Դրանից հետո ինչի՞ պետք է, տրամաբանությունը որն է, որ պետք է այլ տեղերից, որտեղ հայկական զինված ուժերը կանգնած են եղել, տարածքներ տրվեն: Այդ տարածքների անունները նշված չեն համաձայնագրում: Առնվազն փորձը, բանակցությունը կարելի էր ձևավորել, իսկ դրա համար հասկանալի է, որ պարտվող կողմը, որը չի կարողանալու բանակցել, դա գիտակցեր և ամեն ինչով հնարավորություն տար, այդ շանսը բացվեր, որ ինչ-որ ձևով նորովի մեկը այդ նոր փորձը կարողանար աներ: Մեկ անգամ չեմ կրկնել. արդյունքը որևէ մեկը չի կարող երաշխավորել, բայց առնվազն դու ինքդ քեզ համար հանուն Հայաստանի կունենայիր ինչ-որ նոր բան անելու»:

Թևան Պողոսյանն ասաց՝ Արցախում մի հայտնի խոսք կա, որը պապերն են օգտագործել ու պատմեց. «Ասում են՝ թաքած մարդուն անա ինչ հոզիս, փորձեմ ներկայացնել՝ ծեծ կերած մարդուց ոչ մի բան ուզել չես կարող: Եթե դու գիտես, որ ծեծ ես կերել, այն մարդը չես, որ կարողացել ես նույնիսկ այդ բանակցությունների ժամանակ ճիշտ պայմաններ ներկայացնել կապիտուլյացիա ստորագրելիս, ինչ-որ չափով շահեր ապահովել, բանակցություններում քեզ հետ չեն էլ խոսի: Ունենալու ենք նմանատիպ վիճակներ, որտեղ չենք կարողանալու միջազգային ֆորումների մասնակցել, կամ մասնակցելու են միայն այնտեղ, որտեղ ադրբեջանցիներ չկան: Այն էլ խոսքը այնպես չեն դասավորի, որ կարողանանք հասկանալ, որ հայկական շահերի մասին է»:

Նա նկատեց, որ երկրում էլ տեղի են ունենում մանիպուլյացիոն նոր երևույթներ: Խոսելով ժողովրդավարության և ժողովրդավարական արժեքների մասին՝ Թևան Պողոսյանը ընդգծեց. «Ներկայիս դրությամբ ժողովրդավարական զարգացումները միայն մեկ ընկալումով ենք հասկանում, որ օրինակ, ընտրություններում ստացած ինչ-որ քվե: Եթե դրա հաշվարկը իրականում վերցնենք, արդյոք համարո՞ւմ ենք ժողովուրդը ընտրության իրավունք ունեցողներն են: Եթե նայենք, թե այդ թվից ինչքան ձայներ են մարդիկ ստացել և միայն դրա պատճառով ասել՝ ժողովրդի իշխանություն, այնքան էլ ճիշտ չէ: Ժողովրդավարությունը միայն ընտրությունները չեն, այլ դա մեկ գործողությունն է միայն: Ժողովրդավարությունը նաև արժեքների համակարգ է. անմեղության կանխավարկած լիակատար արհամարհվում է, ժողովրդավարությունը նաև լեգիտիմության ընկալումն է: Լեգիտիմություն բառը ոչ թե քվե է, այլ քաղաքական պատասխանատվություն: Եթե իրավական դաշտում խոսենք, քվեի խնդիրը միայն լեգալությունն է: Ո՞նց է ստացվում՝ ՏԻՄ-երում քաղաքապետերը, որոնք ստացել էին լեգալ իմաստով քվեների մեծ քանակ, փորձում ենք այդ մարդկանց հանդեպ ինչ-որ գործողություններ իրականացնել: Դա է գալիս, որ մենք դարձել ենք պետական ինստիտուտի զրոյական իրավիճակ: Հարձակումները ՄԻՊ-ի վրա…Թշնամիները ֆանտաստիկ ձևով օգտվում են իրենց ցանկություններից, օր առաջ փորձում են մեզնից հայրենիք ավելի մեծ ձևով պոկել: Եվ դա անում են: Ի վերջո, ունենք արդյունքը, որ մաս-մաս փոքրիկ մասերով տանում են»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031