Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյան․ Ո՞նց կարող է շարժումը կազմակերպի զինվորական հեղաշրջում կամ ապստամբություն

Դեկտեմբեր 24,2020 17:22

«Թալին» ջոկատի հրամանատար Սարգիս Կարապետյանը ևս կառավարության առջև էր։

Հիշեցնենք, այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ցուցարարները շրջափակել էին կառավարության ելքերն ու մուտքերը։ Ինչից հետո ոստիկանները և ցուցարարները բախվեցին։ Ոստիկանությունը բերման ենթարկեց 69 քաղաքացու։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Սարգիս Կարապետյանը լրագրողների հետ զրույցում բռնության կոչեր էր արել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին․ «Մի ամիս մեզ խաբեցին, ասում էին՝ հաղթելու ենք, դրա համար պետք է պատասխան տան, Նիկոլը, մի հատ էլ Արծրուն Հովհաննիսյան կա։ Ինչո՞ւ էիք խաբում։ Իրենք գիտեինք, որ մենք պարտվում ենք, ինչո՞ւ էին խաբում»։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Լրագրողները հետաքրքրվեցին «Հայրենիքի փրկության շարժման» առաջադրած վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանից, թե արդյոք Հայրենիքի փրկության շարժման ղեկավարները կիսո՞ւմ են ռազմական հեղաշրջման վերաբերյալ այս կարծիքը։

«Ռազմական հեղաշրջում անում են զինվորականները, ո՞նց կարող է շարժումը կազմակերպի զինվորական հեղաշրջում կամ ապստամբություն։ Դա զինվորականների գործն է։ Մյուս երկրներում, այս վիճակում, երբ որ զինվորականությունը տեսնում է, պատերազմը գնում է դեպի տանուլ, և մեղավորը ղեկավարությունն է, ինքը մեծ մասամբ փորձում է զինված հեղաշրջում անել, որպեսզի փրկի երկիրը, փրկի իրավիճակը։ Մեզ մոտ դա չկատարվեց։ Հիմա ես չեմ տեսնում ռազմական կամ զինված հեղաշրջման տարբերակ»,- ասաց նա։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031