Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոց կիրառելու, խուզարկություն կատարելու մասին միջնորդությունների և կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում

Դեկտեմբեր 24,2020 17:18

Կարևոր նախագիծ ենք ներկայացրել հանրային քննարկման և առաջիկայում այն քննարկման առարկա կդառնա ՀՀ Ազգային ժողովում։

✔️Նախագծով ներդրվում է դատարանի կողմից խափանման միջոցներ կիրառելու, խուզարկության կատարման, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության, ինչպես նաև կոռուպցիոն հանցագործությունների քննության ենթամասնագիտացում։

✔️Կունենանք սահմանված կարգով ընտրված նոր դատավորներ, ովքեր կքննեն նշված գործերը, ինչը․

☑️մի կողմից կնվազեցնի կոռուպցիոն ռիսկերը, ինչպես նաև կբարձրացնի հանրության ցածր վստահությունը նմանատիպ գործերի քննության մասով,

☑️մյուս կողմից կբերի դատարանների ծանրաբեռնվածության նվազեցման և քրեական գործերի քննության արագությանը։

Հ․Գ․ ՀՀ արդարադատության նախարարությունը չունի որևէ ազդեցություն կոնկրետ գործերի քննության մասով, սակայն իր լիազորությունների շրջանակում, քաղաքականության մշակմամբ, ամեն ինչ արել և անում է դատարանների նկատմամբ հանրային վստահությունը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ։

✔️Նախագծին և հիմնավորումներին կարող եք ծանոթանալ հղումով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031