Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անհետ կորածի ծնողը՝ ցուցարարներին․ «Գիշերը հերոսներ ենք թաղում, էսօր եկել եք ի՞նչ կռիվ եք անում»

Դեկտեմբեր 24,2020 16:15

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ցուցարարները այսօր շրջափակել էին կառավարության ելքերն ու մուտքերը։

Կառավարության շենքի առջև էին նաև անհետ կորածների հարազատները, որոնք հորդորում էին ցուցարարներին դադարեցնել ցույցը, քանի որ այդպես խանգարում են, որպեսզի գտնեն իրենց երեխաներին։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

«Ախպերական խնդրում եմ սաղիդ, ոչ մի բան մի արեք, ոչ թե խնդրում ենք, այլ պահանջում ենք, որ մեր երեխեքին բերեն»,- ծնողներից մեկն ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանին։

Մեկ այլ անհետ կորածի հարազատ տեղեկացրեց, որ կառավարության շենքում հանդիպում ունեն, սակայն չեն կարողանում մասնակցել, քանի որ կառավարության շենքը շրջափակված է։

Ծնողներից մեկը առաջարկեց Արծվիկ Մինասյանին միանալ իրենց․ «Ցրվում են սաղ, մենք իրար հետ համագործակցում ենք, ոնց որ մենք ենք գնում գործողություններ անում, դուք էլ արեք մեր հետ, էդ գործողությունները արեք»։ Ինչից հետո ծնողը առաջարկեց Արծվիկ Մինասյանին առանձնանալ։

Զրույցից հետո անհետ կորածի ծնողը վերադարձավ և հորդորեց ցուցարարներին ոչ մի հայտարարություն չանել, մինչև իրենց չտեղեկացնեն։

Մեկ այլ ծնող դիմեց ցուցարարներից մեկին․ «Մեր երեխեքի համար կարողանո՞ւմ ես պատասխան տալ։ Իմ երեխեքը գերության մեջ են, չկան …»։ Ցուցարարը պատասխանեց, որ ինքը պաշտպանության նախարարություն չէ։ Իրավիճակը լարվեց, ցուցարարները ծնողին հորդորում էին պատասխանը ուզել վարչապետից։ Ոստիկանները բաժանեցին քաղաքացիներին։ Եվ ուղեկցեցին անհետ կորածի ծնողին։

Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Էսօր սաղ աշխարհով սգի մեջ ենք։ Էսօր մենք մեր երեխեքին, հերոսներին հլը չենք գտել, էսօր գալիս երաժշտություն են միացնում։ Երեկ իմ աչքով եմ տեսել էն կարմիր վրանի մոտ նստած խմում են, խնդում են։ Ամոթ է, հլը մենք ցավի մեջ ենք, հլը մենք վշտի մեջ ենք։ Գիշերը հերոսներ ենք թաղում, էսօր եկել եք ի՞նչ կռիվ եք անում, արա՛։ Մենք կուսակցական չենք, մենք ծնողներ ենք, որ այսօր սաղ աշխարհը սգում է։ Մի՛ արեք, մի՛ հավաքվեք, ցրեք մի վայրկյան, մինչև մեր երեխեքին բերենք, դրանից հետո դուք գիտեք»։

Իսկ Գագիկ Բաղդասարյանը ցուցարարներին ասաց, որ դիմում են կառավարությունում նրանց, ովքեր խոստումներ են տվել անհետ կորածների և գերիների ծնողներին, որ երբ դադարի հանրահավաքը՝ իրենց երեխաներին կվերադարձնեն․ «Ես դիմում եմ հանրահավաքի մասնակիցների անունից այն մարդուն, որը տարածել է այդ սուտը և կեղծիքը, իջեք և հիմնավորեք, որ ձեր ասածը որևէ հիմնավորում ունի։ Եվ երկրորդը՝ փորձելով մեր եղբայրներին մոլորեցնել ինձ մի բան է շատ զարմացնում, այն իբր թե կառավարությունը, որ առայժմ դեռ այս շենքում է, պատասխանատվությունը կրելու փոխարեն մոլորեցնում է մեր հայրենակիցներին և ասում է, որ երեխաներին չվերադարձնելու պատճառը այ նրանք են, ովքեր պայքարի են դուրս եկել իրենց այսպես կոչված սրբի դեմ, որը իրեն Քրիստոս է հռչակել»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031