Համացանցում տարածվում է հերթական կեղծիքը։ Քիմ Քարդաշյանի անունով կեղծ էջը նպատակ ունի գողանալ բանկային տվյալներ, էլ. փոստի հասցե, գաղտնաբառ։
ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում չհավատալ նման գրառումների, չտարածել դրանք, չմեկնաբանել ու որևէ տվյալ չփոխանցել։
Ծանոթացեք ֆիշինգային հարձակումներից պաշտպանվելու մասին Գործակալության կազմած ուղեցույցին՝ այստեղ։
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի վարչություն