«Այս կառավարության գործունեությունը մեր երկիրը, մեր պետականությունը տանում է կործանման»,- կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Նա կոչ արեց քաղաքացիներին միանալ կառավարության շենքը շրջափակած քաղաքացիներին․ «Պետք է հասկանան և գիտակցեն, որ եթե այս կառավարությունը շարունակի գործունեությունը, այս ոստիկանները, որոնք այստեղ կանգնած են, երկու ամիս հետո աշխատավարձ չեն ստանալու, թոշակառուն թոշակ չի ստանալու, մեր երկիրը հայտնվելու է սոցիալ-տնտեսական կոլապսի մեջ, երկրին սպասում է հումանիտար աղետ։ Հիմիկվանից զգուշացնում ենք։ Ոնց որ այն ժամանակ ասում էինք, որ այս մարդը տալու է Արցախը, կործանելու է մեր պետականությունը, չէին հասկանում, ոնց որ ասում էինք Սյունիքն է տալու, այսօր Սյունիքին մեծ վտանգ է սպառնում, ժողովուրդ։ Վաղը այդ նույնը լինելու է Վայոց ձորում, մինչև Երևանի կենտրոն, եթե այս կառավարությունը մնա»։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Իշխան Սաղաթելյանը համարում է, որ կառավարության նիստերը ժողովրդի շահերից չեն բխում և որևէ արդյունք չեն տալիս․ «Հիմա նիստ գումարել են, գտնվում են շենքում շրջափակման մեջ, այս ընթացքում արդեն երկու ժամ է՝ շենքի որևէ մուտքով ելումուտ չկա, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները հավաքվել են և ֆիքսում են, որ այս մարդու գործունեությունը վտանգավոր է»։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Քաղաքացիները փակել էին կառավարության ելքերն ու մուտքերը։ Նրանք որոշեցին ոստիկանության պատի դիմաց ևս պատ կազմել, ինչի արդյունքում ոստիկանները սկսեցին հրել քաղաքացիներին։ Ի պատասխան ցուցարարները ձեռքերը վերև բարձրացրեցին։
Կարդացեք նաև

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Ցուցարարները շարունակում էին հսկել կառավարության ելքերն ու մուտքերը, որպեսզի ոչ ոք չկարողանա շենքից ո՛չ ներս մտնի, ո՛չ էլ դուրս գա։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Քաղաքացիները շարժվեցին դեպի Մելիք-Ադամյան փողոց, որտեղ ոստիկանները պատ էին կազմել։ Լարված իրավիճակ ստեղծվեց, ոստիկանները սկսեցին բերման ենթարկել քաղաքացիներին։ Երբ բավարար տարածք ազատվեց, որ կառավարական մեքենաները կառավարությունից դուրս գան, ցուցարարները սկսեցին ձնագնդերով հարվածել մեքենաներին։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Ոստիկանները փորձում էին ազատ պահել երթևեկելի գոտին՝ մեքենաների համար, սակայն ցուցարարները դուրս էին գալիս, հարվածում մեքենաներին։ Ավտոմեքենաներից մեկը վրաերթի ենթարկեց ինչպես ցուցարարներին, այնպես էլ ոստիկաներին։

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation blocked the streets of Yerevan, Armenia

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Ոստիկանները և ցուցարարները բախվեցին։ Ոստիկանությունը շարունակեց բերման ենթարկել քաղաքացիներին։ Ոստիկանության գործողությունների ժամանակ ցուցարար աղջկա ինքնազգացողությունը վատացավ, իսկ բերման ենթարկելիս ոստիկանական մեքենայի դուռը պոկվեց։

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation blocked the streets of Yerevan, Armenia

Protesters who demand RA Prime Minister Nikol Pashinyan’s resignation blocked the streets of Yerevan, Armenia
Բերման ենթարկվածների շարքերում են Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը, Արցախի հերոս Շահեն Մեղրյանի որդին՝ Զինավոր Մեղրյանը, ՀԱՊԿ նախկին քարտուղար, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովի որդին՝ Իգոր Խաչատուրովը։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Չնայած հորդորներին՝ ազատել երթևեկելի հատվածը ցուցարարները չազատեցին տարածքը և սկսեցին վանկարկել «Առանց Նիկոլ, Հայաստան»։

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan

Armenian opposition tries to surround the Government’s building to disrupt the session, demanding resignation of the RA Prime Minister Nikol Pashinyan
Իշխան Սաղաթելյանը լրագրողներին ասաց, որ չեն նահանջելու․ «Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է մի ծակ գտնել այս արանքում փախնել, սա մեզ երբեք չի հուսահատեցնում։ Մի ուրիշ տեղ կբռնացնենք։ Փաստ է, որ երեք ժամ կառավարության մեջ մուտք ու ելք չկա»։
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ