Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյան. Գերիների հարցով մեր հույսը Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են

Դեկտեմբեր 24,2020 12:19

«Ադրբեջանը այսօր պատրաստվում է այն պատերազմին, որին մասնակցելու են մեր երեխաները»,- լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

Նա նշեց, որ պատերազմում պարտվելուց հետո, ամենակարևոր բաները, որոնցով պետք է զբաղվի պետությունը, գերիներն են և անհետ կորածները. «Ես որևէ կապ չեմ տեսնում այս հանրահավաքի և այդ գործընթացի միջև: Ցավոք սրտի, ես այսօր տեսնում եմ մի բան, որ իշխանությունը այդ առումով գրեթե անգործ է, և իրականում մեր հույսը Ռուսաստանի խաղաղապահ ուժերն են, որոնք անհամեմատ ավելի մեծ աշխատանք են կատարում, քան մեր իշխանությունները»:

Անդրադառնալով սահմանազատման խնդրին, թե սահմանագծերի նկարագրությունը ընդունվել է 2010 թվականին «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով Դավիթ Հարությունյանը ասաց. «Վարչատարածքային բաժանումը երբևէ որևէ երկրում չի կարող հիմք հանդիսանալ պետության սահմանները որոշելու հարցում: Դրա համար գոյություն ունեն բացարձակ այլ օրենքներ: Եվ սա նշանակում է, որ եթե ինչ-որ մեկը իշխանությունում նման մեկնաբանություն է անում, առաջին բանը, որ պետք է նրան խնդրել, անմիջապես հեռանալն է, որովհետև նման տգետ վերաբերմունքով նա վաղը կարող է կորցնել ավելի լուրջ տարածքներ»:

Նրա կարծիքով՝ Հայաստանի ներկայիս իշխանությունը ատելություն է սերմանում, ինչը պատմությունից հայտնի է բաժանիր, որ տիրես անունով. «Այդ հոգեբանական հնարքը, ցավոք սրտի, աշխատել է տարիների ընթացքում, տարբեր երկրներում և կործանել է տարբեր երկրներ: Այս պահին այդ ամենը տեղի է ունենում մեր երկրում ևս»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031