Հարցազրույց արցախյան պատերազմի հրամանատար Վահան Բադասյանի հետ
– Շարունակ խոսվում է պատերազմում դավաճանության մասին։
– Դավաճանություն, արդեն պարզվում է՝ եղել է, եւ այդ ամենը կատարվել է մի մարդու կազմակերպմամբ։ Եվ այդ մարդը Նիկոլ Փաշինյանն է։ Մյուս բոլոր դավաճանները, եթե կան, իհարկե, սպասարկել են այս մեծ դավաճանությանը։ Ինքը կատարել է ռազմական խոշոր հանցագործություններ․ առաջինը՝ մոբիլիզացիա չի հայտարարել եւ կամավորներին է ուղարկել, որոնց որ չի կցագրել զորամասերին։
– Մովսես Հակոբյանի ասածը․․․
Կարդացեք նաև
– Ինչո՞ւ միայն Մովսես Հակոբյանի։ Դա իմ տեսածն է, մինչեւ նա, ես էի դա ասում։ Դա առաջացրել է խուճապ, որովհետեւ պատկերացում կար, որ 2 զորք ունենք․ կամավորների բանակ եւ կանոնավոր բանակ։ Էս կամավորների բանակն առանձին պիտի դիրքերը գրավեր, զորամասերը՝ առանձին։ Նրանք առաջին իսկ հրետանային հարվածից ենթարկվեցին խուճապի։ Հետո կամավորները պահանջեցին՝ մեզ տվեք աֆիցեր, ռադիոկապեր, տանկեր։ Այ մարդ, զորամասում դրանք լրիվ կան։ Պիտի կցագրվեին զորամասին։ Չարվեց։ Հետո իրենք խուճապ առաջացրին, որը պարտության հիմնական պատճառն էր։ Ջաբրայիլում եղավ ճեղքում, իրենք թողեցին, մեղադրելու էլ չէ՝ փախան Հադրութ, եւ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ Հադրութում այնպիսի խուճապ առաջացրին, որ դրանց թիվը Հադրութում արդեն 5 հազար էր։ 5 հազար՝ նահանջած զորքի հետ միասին՝ Ջաբրայիլի եւ Հադրութի 1-ին եւ 5-րդ պաշտպանական գնդերի։ Այսինքն՝ կար 5 հազար զինված խուճապահար Հադրութում, եւ նրանք բոլորը գնում էին դեպի Ստեփանակերտ։ Եվ ճանապարհին իրենք անցել են գյուղերով՝ Ազոխով, Դրախտիկով, Կրասնի բազարով, Շեխերով, եւ թվարկածս համարյա թե բոլոր գյուղերը հանձնվել են, որովհետեւ բնակիչներն էլ են խուճապի մատնվել․ խուճապահար զորք, խուճապահար բնակչություն, գումարած այն պրովոկատորները, որ իրենց մեջ կային։ Ես մինչեւ ամսի 7-ն էդ ամենը տեսել եմ։ Հիմա ես համոզված եմ, որ այդ պրովոկատորներին Փաշինյանն է ուղարկել, ինչու, որովհետեւ նրա հետագա քայլերը բերում էին դրան։ Եվ հանձնվեց մինչեւ անգամ Շուշին՝ առանց մարտերի։
– Հիմա գանք մյուս դավաճաններին՝ գեներալներ, որոնք կռվել են առաջին պատերազմում, 70 տարեկանին մոտ մարդիկ, կոռումպացված են, բիզնեսներ, իրենց ինչի՞ն էր պետք հայրենիքը ծախելը։ Օրինակ՝ Արթուր Աղաբեկյանը, որ Հադրութում ջրաշխարհ է թողել, տուն, որդու գերեզմանը։ Պետք է հասկանանք՝ ո՞ւմ էր ձեռնտու «Արցախը ծախելը»։
– Նրանցից ոչ մեկը դավաճան չէ, նրանց մի մասը, այո, կոռումպացված է, մի մասն ուղղակի շարքային հանցագործ է, բայց դավաճան չեն։ Իսկ Նիկոլ Փաշինյանը դավաճան է։ Ինքը հիմա էլ շարունակում է իր դավաճանությունը, հրաժարական չի տալիս, չի հեռանում, որովհետեւ ծրագիր ունի։ Ծրագիրը մաս-մաս հանձնելն է՝ արդեն Հայաստանը։ Նրա մանիպուլյացիաներից ամենամեծը, որ ուղղակի կատաղության է հասցնում, այն է, որ միջպետական պայմանագրերով սահմանների ճշտումը դիտավորյալ շփոթում է՝ օգտագործելով խավարամիտներին։ Որ «գիտեք, 2010 թվին․․․», «դա հների մեղքն է», որ սահմանների ճշտումը ներքին Խնձորեսկի եւ Ադրբեջանի սահմանն են ճշտել․․․ այ ․․․ի ծնունդ, այ դավաճան, նման պայմանագրերը լինում են միջպետական։ ԱԺ-ն երկրի ներքին կազմակերպման մասին օրենքներ է ընդունում, սահմանները ճշտվում են 2 պետությունների միջեւ կնքված պայմանագրերով։ Կամ, օրինակ, ասում են, որ Կապան-Գորիս ճանապարհը տեղ-տեղ Ադրբեջանի սահմանով է անցնում․․․ նայեք՝ կան նիկոլոզոմբուլակներ։ Օրինակ՝ էդ խմբագիրը ո՞նց էր կոչվում՝ «Անտարե՞ս», հա, ասում է՝ ագահություն ենք ցուցաբերել, մեր պապերը ճանապարհը սարքել են ուրիշ տարածքով, այ մարդ, էդ ուրիշը հետ է եկել եւ ուզում է իր ճանապարհը, Նիկո՞լն է մեղավոր․․․ այ քեզ մուտանտ․․․ Այ քեզ սպասարկու․․․ Ես ցենզուրայի սահմաններում բառեր ուղղակի չեմ գտնում։
– Իսկ պատահակա՞ն եք համարում, որ Հայաստանում Նիկոլ Փաշինյանն ընտրվեց, իսկ Արցախում՝ Արայիկ Հարությունյանը։
– Ես թեկնածու էի, Նիկոլ Փաշինյանն ինչ խաբեություն արեց, ասելով՝ ով պետք է լինի նախագահ։ Բոլոր էդ չափանիշներին ես էի համապատասխանում, միակն էի թեկնածուներից, որ սատարեց հեղափոխությանը, ով նախկին ռեժիմի ու փողերի լվացման հետ կապ չուներ։ Բայց ինքը Սամվել Բաբայանին դարձրեց բեւեռ, որը թեեւ թեկնածու չեղավ, բայց անցավ իր կողմը ու հիմա սպասարկում է Նիկոլին։ Այսինքն՝ դավաճանին սպասարկողը դավաճան է։
Հետո, որպես բեւեռ, կանգնեց 2 հոգու վրա․ Արայիկ Հարությունյան եւ Մասիս Մայիլյան։ Իսկ վերջում ընտրեց Արայիկ Հարությունյանին, քանի որ որակական հատկանիշներով նա ուժեղ անձնավորություն չէ։ Աշխատասեր է, իշխանասեր է, բայց ուժեղ չէ եւ Նիկոլին հեշտությամբ կենթարկվեր։ Այդպես էլ եղավ։
Անուշ ԴԱՇՏԵՆՑ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: