Լրահոս
Օրվա լրահոսը

Գորիսի քաղաքապետը չկալանավորվեց ու շտապեց Սյունիք

Դեկտեմբեր 24,2020 11:41

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը մերժեց ՀՀ քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը՝ կալանավորելու Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին Վերջինս լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ շտապում է Գորիս, քանի որ ինֆորմացիա է ստացել, որ Որոտան համայնքից 12 տուն անցնում է Ադրբեջանին։

«Թշնամին է որոշում, թե որն է իր տարածքը, որը չէ։ Հասնեմ Սյունիք՝ տեսնենք, ինչ կարող ենք անել, գուցե բանակցենք»,–ասաց Առուշանյանը՝ ավելացնելով, որ կառավարություն չկա եւ պիտի տեղերում հարցերը լուծվեն։

Հիշեցնենք, որ Առուշանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասի, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասի, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ։

Օրվա երկրորդ կեսին, ժամը 16.30–ին դատարանը կքննի Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին կալանավորելու միջնորդությունը։ Քննչական կոմիտեի, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Քաջարան համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (Մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031