Հակամարտության կողմերը շարունակում են դուրս բերել և վերադարձնել զոհված զինծառայողների աճյունները Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ և ԿԽՄԿ-ի՝ որպես չեզոք մարդասիրական միջնորդի ներկայությամբ։ Նույնականացման ամբողջ գործընթացը բավականին ժամանակատար է։ Դա ցավալի է ընտանիքների համար, սակայն մեծ համբերատարություն է հարկավոր, որպեսզի այս գործընթացի պատասխանատուները ճշգրիտ արդյունքներ ստանան։
📌Երբ կողմերը համաձայնվում են աճյունների դուրսբերման գործողության շուրջ, մենք հրավիրվում ենք մասնակցելու՝ որպես դիտորդ։ Մենք չենք որոշում գործողությունների անցկացման վայրն ու ամսաթիվը։
📌Աճյունների դուրսբերումը նույնականացման գործընթացի ընդամենը մի մասն է։ Նախքան որոնողական գործողությունները՝ զոհվածների և նրանց ներկա գտնվելու վայրի մասին տվյալներ են հավաքագրվում և վերլուծվում։
📌Դուրսբերումից հետո աճյունները հետազոտվում են դատաբժշկական փորձաքննության հաստատությունում։ Կախված իրավիճակից՝ կարող են լինել տարբեր տեսակի վերլուծություններ։
Կարդացեք նաև
📌 Նույնականացման իրավական քայլը հաջորդում է նախորդներին։
📌 Նույնականացման գործընթացի բոլոր անհրաժեշտ քայլեր կատարելուց և դրական նույնականացումից հետո միայն զոհվածների աճյունները կարող են վերադարձվել իրենց հարազատներին։
Հայաստանում ԿԽՄԿ