Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գեղամ Մանուկյան. Կառավարությունը, որը չի կարող բաց երեսով մուտք գործել կառավարություն, դադարում է ժողովրդի կառավարություն լինել

Դեկտեմբեր 24,2020 11:25

Հայրենիքի փրկության շարժման անդամները կառավարության շենքի դիմաց են: Նրանք ցանկանում են տապալել կառավարության նիստը:

Շարժման ներկայացուցիչ, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանները շրջափակել են կառավարության շենքը. «Եթե գաղտագողի էլ մտել են, ապա դուրս գալու հնարավորություն չեն ունենա: Նշանակում է՝ մի կառավարություն, որը չի կարող բաց երեսով իր վարչապետի հետ մուտք գործել կառավարություն, դադարում է ժողովրդի կառավարություն լինել»:

Նա կարծում է, որ Հայաստանի Հանրապետությունում մի այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ պետական կառավարման համակարգը և օրենքները դադարում են գոյություն ունենալ. «Անցած հինգշաբթի՝ կառավարության նիստում, կառավարությունը չվավերացրեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը: Բայց արձանագրենք մի բան՝ հայ ժողովրդի համար նա չունի պրոֆեսիոնալ կառավարություն, նա չունի ունակ կառավարություն: Նայեք կառավարության կայքը: Երեկ վավերացրել է Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը»:

Գեղամ Մանուկյանը համարում է, որ նման կառավարությունից ամեն ինչ հնարավոր է սպասել. «Ժողովուրդը կարող է սպասել, որ կառավարությունը վավերացրել է այս, այն, դիվանագիտական կապեր է հաստատել Ադրբեջանի հետ, ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ամեն ինչ սպասելի է այս կառավարությունից»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031