Նիկոլ Փաշինյանն իր իշխանության երկուսուկես տարիների ընթացքում հիմնավորապես ապականել է անցյալը՝ Հայաստանի պատմության մեկնակետը համարելով իր՝ իշխանության գալու «զրոյական կետը»։ Ամեն ինչ սկսելով ահա այդ «զրոյական կետից» ու հիմնավորապես ապականած լինելով անցյալը, նա ապականեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի ներկան՝ հանձնելով Արցախը ու զոհելով 5000-ից ավելի հայորդիների։
Այսինքն՝ ընդամենը երկուսուկես տարիների ընթացքում նա կարողացել է ոչնչացնել մի ամբողջ ժողովրդի անցյալն ու ներկան ու այդքանից հետո իրեն թույլ է տալիս խոսել նաև ապագայի մասին։ Այդ մասին խոսելով՝ նա հասարակությանն առաջարկում է իրեն հնարավորություն տալ ապականելու նաև առանց այդ էլ մշուշոտ ապագան։ Երևի այն պատճառով, որ հասկացել է, կամ իրեն հասկացրել են, որ եթե խնդիր է դրված պետությունն ու ազգը ոչնչացնելու վերջնականապես, ապա անհրաժեշտ է պետությանն ու ազգին զրկել ոչ միայն անցյալից ու ներկայից, այլ նաև ապագայից։
Ժամանակային այս երեք հանգրվաններում՝ անցյալի և ներկայի հետ պատերազմում Նիկոլ Փաշինյանը հաղթել է։ Բայց նրա առաքելությունը վերջնական կհամարվի այն ժամանակ, երբ նա Հայաստանն ու հայ ժողովրդին կզրկի նաև ապագայից։ Հայ հասարակությունն առայժմ իր անհաղորդությամբ նրան հնարավորություն է տալիս իրագործելու այդ ծրագիրը, որովհետև նույնքան կրավորական է եղել նաև անցյալը պղծելու ու դրանով ներկան թունավորելու քաղաքականության հանդեպ։ Անցյալի ու ներկայի հանդեպ տարած հաղթանակներից հետո Նիկոլ Փաշինյանին մնացել է երրորդ ու ըստ ամենայնի վերջին՝ Հայաստանը նաև ապագայից զրկելու առաքելությունը։
Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում։