JAMnews. Բաքվի ռազմական դատարանի որոշմամբ՝ Հայաստանի 51-ամյա քաղաքացի Լյուդվիգ Մկրտչյանը կալանավորվել է գերեվարված ադրբեջանցիների խոշտանգելու մեղադրանքով։
Մկրտչյանն ինքը գերեվարվել է արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ։ Նա կասկածվում է ադրբեջանցի ռազմագերիների խոշտանգման համար, որոնք հայկական կողմում են հայտնվել 90-ականների սկզբին արցախյան առաջին պատերազմի ժամանակ։
Հայաստանի քաղաքացու դեմ քրեական գործի մանրամասները չեն նշվում։
Լյուդվիգ Մկրտչյանը կալանավորվել է չորս ամսով՝ դեռ նախնական հետաքննություն է ընթանում։