Լրահոս
Օրվա լրահոսը

«Դատարանում գործը շարունակվում է, եւ Գալոյանին ռեկտորի պաշտոնում կառավարության հաստատելն այդ առումով ոչինչ չի փոխում». Ռուբեն Հայրապետյան. «Հրապարակ»

Դեկտեմբեր 24,2020 10:35

Գալոյանի՝ ՀՊՏՀ ռեկտոր նշանակվելու դեմ որոշ ժամանակ առաջ շարժում էր կազմակերպվել․ ուսանողությունն էր դուրս եկել փողոց, ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էր տեղեկացնում խախտումների վերաբերյալ, ինչպես նաեւ խոսվում էր Գալոյանի ատենախոսության մեջ գրագողության դեպքերի մասին, ինչը հաստատել էր ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը։

Անգամ Ռ․ Հայրապետյանը դատական հայցեր էր ներկայացրել, եւ դրանք քննության փուլում են։ Եվ հանկարծ կառավարությունը, առանց բաց քննարկման, չզեկուցվող հարցի կարգով հաստատում է Գալոյանի ընտրությունը ռեկտորի պաշտոնում։ Ռեկտորի նախկին պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց․ «Դատարանում գործը շարունակվում է, եւ կառավարության հաստատելն այդ առումով ոչինչ չի փոխում։ Ապօրինություններն ակնհայտ են, որոնց մասին տեղեկացված է նաեւ կառավարությունը, բայց, ըստ էության, ապօրինությունները ֆիքսելու պատասխանատվությունը փոխանցել են դատարանին, ինչն անընդունելի մոտեցում է, որովհետեւ մինչեւ դատարանի վերջնական որոշումը, փաստորեն, ռեկտորի ապօրինի պաշտոնավարման փոքր շրջան է լինելու, եւ առոչինչ պայմանագրերի հետեւանքով առաջացած վնասի հատուցման խնդիր է առաջանալու: Իսկ կառավարությունն այս պահին պարտավոր է առնվազն մեկնաբանել, թե որն էր պատճառը, որ հանրային հնչեղություն ունեցող հարցի վերաբերյալ որոշումը կայացվել է առանց կառավարության նիստի՝ հեռակա, ըստ էության, գաղտագողի ռեժիմով: Սա չափազանց էական հանգամանք է, որովհետեւ այս աննախադեպ մոտեցումը կիրառվել է առաջին անգամ՝ հաշվի առնելով այն, որ տվյալ հարցի վերաբերյալ 4 ընթացիկ դատական հայց կա։ Որեւէ մեկը պե՞տք է բացատրի նման վիճահարույց որոշումը հեռակա կարգով, առանց բաց քննարկման ընդունելու պատճառները, հատկապես՝ երբ դրանից մեկ շաբաթ առաջ ՃՇՀԱՀ ռեկտորի ընտրության արդյունքները հաստատվել են սովորական ընթացակարգով՝ որպես հերթական նիստի զեկուցվող հարց»։

Նրա խոսքով, եթե դատարանն առոչինչ ճանաչի Գալոյանի ընտրության արդյունքները, ապա ամեն դեպքում «կկազմակերպվի նոր ընտրություն, իսկ առոչինչ ակտերի հետեւանքով առաջացած վնասի հատուցման բեռը դատարանը կբաշխի»։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031