Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի. Արսեն Թորոսյան

Դեկտեմբեր 24,2020 09:55

Չէի ուզենա մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում անդրադառնալ այս հարցին, բայց չեմ կարող:

Ծխախոտային արդյունաբերությունը, ի դեմս մի շատ հայտնի միջազգային արտադրողի, որ իր ճիրանները փորձում է գցել բոլոր երկրների վրա, կրկին ակտիվացել է Հայաստանում: Ակտիվացել է մեր երկրի համար այս ծանր ժամանակաշրջանում: Հանդգնել է շանտաժի ենթարկել թեկուզ թուլացած, բայց մի ամբողջ պետություն: Իսկ շանտաժի գործիքը նույնն է` արդեն հնացած ձայնապնակը, ըստ որի երկիրը կկործանվի, եթե իրենց կենսական շահերը ոտնահարվեն: Եվ էական էլ չէ, որ հենց իրենց կենսական շահերն են բերում բնակչության առողջության ու դրանով պայմանավորված նաև տնտեսության թուլացմանն ու քայքայմանը:

Ամենուր սողոսկող արդյունաբերությունը բոլոր երկրներում գտնում է շանտաժը առաջ տանելու թույլ օղակները, սակայն, այս գործընթացի մեջ անակնկալները նույնպես անպակաս են: Անկախ նրանից, որ քաղաքականության մեջ ամեն ինչ հնարավոր է, ինձ համար միևնույն է զարմանալի է, երբ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահը կարող է համահեղինակ լինել առողջության քայքայմանը նպաստող օրինագծի:

Միևնույն է, գլխումս չի տեղավորվում: Մի՞թե դա հնարավոր չէր անել այլ պատգամավորների ձեռամբ: Թե դա հատուկ է արվում, որպեսզի ընդգծվի արդյունաբերության ամենակարող լինելը, հատկապես այս ծանր ժամանակաշրջանում: Կամ էլ, ես եմ դեռ շատ ռոմանտիկ, երբ կարծում եմ, որ գրված ու չգրված սահմաններ կան տարատեսակ վարքագծերի համար:

Ինչևէ, եկել հասել ենք մի հանգրվանի, երբ Ազգային ժողովը պետք է քննարկի «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի մի քանի կարևոր դրույթներ հետաձգելու հարցը:
Եվ իմ ունեցած տպավորությամբ այդ քննարկումը ֆորմալ բնույթ է կրելու, քանի որ շանտաժը կարծես աշխատել է: Հակառակ պարագայում հարցը ԱԺ օրակարգ չէր հասնի, քանի որ բազմիցս ապացուցվել է, որ այդ դրույթները շատ կարևոր են ավելի առողջ դեռահասներ ու պատանիներ, և ընդհանրապես ավելի առողջ բնակչություն ունենալու համար: Ապացուցվել է միջազգայնորեն և նաև հենց մեր երկրի համար, որը իր փորձառությամբ շատ չի տարբերվում ծխախոտային արդյունաբերության թակարդը ընկած այլ երկրներից:

Մենք չենք զլանա, Ազգային ժողովի մեր գործընկերներին կրկին կներկայացնենք մեր փաստարկներն ու ապացույցները, բայց նաև երբեք չենք մոռանա, թե ով և ինչպես էր փորձում «կրակից շագանակներ հանել» մեր պետության համար այս ծանր ժամանակաշրջանում:

Արսեն ԹՈՐՈՍՅԱՆ

ՀՀ առողջապահության նախարար

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031