Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կկալանավորվի՞ Գորիսի քաղաքապետը

Դեկտեմբեր 24,2020 09:02

Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 10-ին կշարունակվի Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի կալանավորման հարցի քննությունը։ Նախագահող դատավոր Ռոբերտ Պապոյանը մոտ 5 ժամ տեւած նիստից հետո, արդեն կեսգիշերն անց՝ ժամը 02.00-ի սահմանում որոշում կայացրեց նիստը շարունակել առավոտյան։

Հիշեցնենք, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասի, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 38-188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 38-291-րդ հոդվածի 2-րդ մասի, 34-322-րդ հոդվածի 2-րդ մասի, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի եւ 34-2251-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով ։

Նշենք, որ Առուշ Առուշանյանը եւ նրա պաշտպանական թիմը համոզված են, որ մեղադրանքը շինծու է եւ քաղաքական նպատակ է հետապնդում։

Գորիսի քաղաքապետը իր տնից բերման էր ենթարկվել դեկտեմբերի 21-ի վաղ առավոտյան, երբ մեկ օր առաջ կոչով դիմել էր սյունեցիներին արգելափակել ճանապարհները՝ թույլ չտալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Սյունիք։

Դատարանը Առուշանյանի ձերբակալությունը ճանաչել էր ոչ իրավաչափ եւ նա ազատ էր արձակվել։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Լուսանկարը` Գորիսի քաղաքապետի տեղակալ Իրինա Յոլյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031