Երբ ես տեսնում եմ, թե ինչպես են մարդիկ մի քանի սայլակով սուպերմարկետներում առեւտուր անում՝ Նոր տարվա խնջույքներին պատրաստվելիս, ես հասկանում եմ, որ բացի իշխանության խնդրից, մենք ունենք նաեւ հասարակության լուրջ խնդիր, եւ այդ երկու խնդիրներն իրար հետ կապված են:
Դեռեւս 2016-17 թվականներին, երբ ընկերներիս հետ քննարկում էինք նոր՝ մեծ պատերազմի հեռանկարը, ես մի հարց էի տալիս, որն այն ժամանակ եւ գուցե հիմա էլ սրբապիղծ է հնչում. արդյոք այն պահի հայաստանյան հասարակությանն Արցախի հարցը հետաքրքրո՞ւմ է նույնքան, որքան հուզում էր մեր սերնդին՝ 1988-90 թվականներին, արդյո՞ք այն մեր ժողովրդի առաջնահերթություններից է: Ես այդ հարցը տալիս էի նախ՝ այն պատճառով, որ դեռեւս 1994 թվականից հետո մեր քաղաքացիներն առանձնապես բերկրանք չապրեցին, որ կարողացել ենք Արցախն ազատագրել եւ ապահովել Հայաստանի սահմանների անվտանգությունը: Իսկ 1998 թվականին մարդիկ կերան քոչարյանական քարոզչության կուտը, թե 1992-94 թվականները ոչ թե հաղթանակների, այլ «ցրտի-մթի» տարիներ էին: Իսկ իմ երկրորդ փաստարկն այն էր, որ այդ քննարկումների ժամանակ (2016-17 թվականերին) մարդկանց ավելի շատ հետաքրքրում էր ազատվել Սերժից, Սաշիկից, Լֆիկից, Լիսկայից եւ Շմայսից, քան հաղթել առաջիկա պատերազմում:
Մարդկանց հետաքրքրում էր «արդարությունը», որը հանրային ընկալմամբ միշտ եւ ամենուր եղել է թալանչի հարուստներին պատժելը եւ նրանցից հարստությունը խլելը՝ այն «ժողովրդին բաժանելով»: Մարդիկ ուզում էին ժողովրդավարություն, արդար ընտրություններ, կոռուպցիայի ոչնչացում, ինչպես նաեւ ավելի գրագետ պաշտոնյաներ ու պատգամավորներ: Այս առաջնահերթություններում դարձյալ Արցախը չկար՝ չնայած այն կար պաշտոնական ճառերում եւ բաժակաճառերում: Իսկ այսօր մարդիկ կարծում են, որ հեղափոխության շնորհիվ այդ երազանքների մեծ մասն իրականացել է: Այդ իրականացման վերաբերյալ ես, ճիշտն ասած, որոշակի վերապահումներ ունեմ: Արդար ընտրություններն, այո, կայացան, ատելի «պերսոնաժների» մեծ մասը հեռացավ ասպարեզից: Նախկին կամ ներկա թալանի եւ կոռուպցիայի վերաբերյալ հավաստի տվյալներ չկան. 2,5 տարում ոչ մի քրեական գործ իր ավարտին չհասավ, իսկ Սամվել Ալեքսանյանը դարձավ ներկա իշխանության ամենասիրելի օլիգարխներից մեկը: Ժողովրդավարությունը բուռն զարգացում չապրեց՝ դատելով, օրինակ, նրանից, որ հերթով քրեական գործեր են թխվում Սյունիքի մարզի այն համայնքապետերի դեմ, որոնք մի քանի օր առաջ համարձակվեցին ջերմ ընդունելություն չցուցաբերել վարչապետին: Գրագիտության վերաբերյալ նույնպես թույլ տվեք կասկած հայտնել. չեմ կարծում, որ Հայկ Սարգսյանը Սպինոզա է Շմայսի եւ Սասի Արտակի հետ համեմատ:
Բայց հասարակության զգալի մասը, կրկնեմ, ընդհանուր առմամբ, գոհ է իր երազանքների կատարման ընթացքից, եւ այդ վիրտուալ իրականության մեջ խայտառակ պարտությունը եւ Արցախի կորուստը, որպես այդպիսիք, չկան: Կամ, եթե անգամ կան, ապա ամբողջությամբ «թալանչիների» մեղքն են: Սակայն ցավն այն է, որ առանց Արցախի, առանց անվտանգության, հազարավոր զոհերով եւ տասնյակ հազարավոր անտուն փախստականներով չի կարող լինել ո՛չ արդարություն, ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ էլ բարեկեցություն: Դա հասկանալու համար մեծամասնությանը ամիսներ կամ գուցե տարիներ են պետք լինելու:
Կարդացեք նաև
Իսկ առայժմ, սիրելի հայրենակիցներ, կերեք Նոր տարվա բուդը եւ լսեք վարչապետի ամանորյա ուղերձը, որտեղ նա խոսելու է մեր երեխաների մասին, որոնք ապրելու են երջանիկ Հայաստանում: Հաջորդ տարիներին այդ նույն երեխաներից շատերը Հայաստանում չեն ապրելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ruben says: Դեկտեմբեր 3, 2020 at 23:19 Մի բանում դու ճիշտ ես, հրապարակախոս, որ մեկ ամսից վարչապետը կդիմի հպարտ քաղաքացիներին եւ կշնորհավորի բոլորի թավշյա Նոր տարին՝ խոստանալով պայծառ ապագա՝ իր հմուտ թավշյա ղեկավարությամբ: Թավշյա քաղաքացիների զգալի մասն այս ցինիզմը կուլ կտա եւ կկենտրոնանա թավշյ բուդ ուտելու վրա: Ալեքսանդրապոլը օրինակ ձեր համար թավշյա գառներ…
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2020/12/03/1156311/
© 1998 – 2020 Առավոտ – Լուրեր Հայաստանից
«… ես հասկանում եմ, որ բացի իշխանութեան խնդրից, մենք ունենք նաեւ հասարակութեան լուրջ խնդիր»։
Անկեղծ ասած, զարմացայ այս տողերից, սիրելի՛ պարոն Աբրահամեան։
Մեր բոլոր խնդիրների ակունքը հասարակութեան անասելի ցածր կրթական մակարդակն է։
Նոյեմբերի կէսերին զանգել էի Երեւան՝ ծնողներիս։ Հարցնում եմ՝ ինչ կայ-չկայ, մարդկանց տրամադրութիւնը։ Մայր պատասխանում է. «Արթուր ջան, Հայաստանում ստամոքսի կռիւ է»։
Նայց ուզում եմ անկեղծ լինել Արցախի հարցում։ Մարդիկ իսկապէս յոգնել են Արցախի խնդրից։ Շատերն արտագաղթում էին դրա պատճառով, շատերը մնում էին Հայաստանում, բայց անձնագրերն էին «կարմրում»։ Համացանցի դար է. բոլորը տեսնում են, թէ աշխարհն ուր է հասել, մինչդեռ հայերն իրենց եկամուտի զգալի մասն ուղղում էին Արցախ զէնք առնելու, իսկ այդ գումարների մի մասն էլ թալանւում էր
Ինձ ճիշտ հասկացէք, չեմ ասում Արցախի մեր քոյր-եղբայրներին
մենակ թողնենք։ Բայց ինչ-որ մի բան ճիշտ չէր եւ չէ։
Այո, զգալի ու անդառնալի կորուստներ ունենք։ Բայց ես առաւել քան վստահ եմ, որ այս իրավիճակից էլ մեզ համար շահեկան ելքեր կան։ Հնարաւորութիւն շատ կայ, այլ հարց է, թէ ունե՞նք համապատասխան առաջնորդ։
Սակայն ցավն այն է, որ առանց Արցախի, առանց անվտանգության, հազարավոր զոհերով եւ տասնյակ հազարավոր անտուն փախստականներով չի կարող լինել ո՛չ արդարություն, ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ էլ բարեկեցություն:
Սա Ձեր տողերն են: Այսինքն վե՞րջ: Ձեր պատկերացմամբ եթե իշխանությունը մնար ռոբասերժական կլանի ձեռքին ավելի լավատես պետք է լինեինք:
Կամ պետք էր ընդունել մադրիդյան սկզբունքները կամ կառուցել ժամանակակից սպառազինությամբ և պրոֆեսիոնալ սպայակազմով համալրված բանակ: Գոնե հիմա պարզ է, որ ստատուս քվոն մոտենում էր ավարտին, հանգամանքների մասին շատ է խոսվել: Չի արվել ոչ մեկը, ոչ մյուսը: Փոխարենը բանակի սպաների զգալի մասը (նաև մյուս պետական պաշտոնյաները) առավոտյան այցելել են նախարարություն կամ զորամաս հիմնականում այդ օրը մի բան փախցնելու նպատակով – այդպիսին էր ղարաբաղյան կլանի հիմնադրած համակարգված ավանդույթը:
Ուղղակի պետք էր նորմալ կազմակերպել պատերազմը: Նախորդ պատերազմնին ոնց էին փողոցներից բռնում լցնում ավտոբուսը ուղարկում Արցախ կռվելու:
Նույնն էլ հիմա էր պետք անել: Երեկոյան 6-9 խցանումների թեժ պահին կարելի էր մի քանի բրիգադ զորք հավաքել մի 10օրով ուսումնական կենտրոնում պատրաստել ու ուղարկել կռվելու:
Ոչ թ նստել նվնվալ թե 18տարեկաններին մենակ թողեցիք Ստեփանակերտը 100հոգի էին պաշտպանում:
Նախորդ պատերազմի ժամանակ եթե երկրի ղեկավարները Նիկոլն ու Արոն լինեին էլի խայտառակ պարտություն կկրեին ու հազար հատ պատճառ կգտեին:
Թույլերը միշտել հազար ու մի պատճառ են մասն գալիս: Էտ միֆերը որ իբր Ռոբը Հայաստանում ստեղծեց կոռուպցիա ուղղակի ծիծաղելիա: Դեմիրճյանի ժամանակ էլ, Լևոնի ժամանակ էլ կոռուպցիան ծփում էր:
Ադրբեջանում էլ նենց չի, որ սպաները բոլորը Ռեմբո են, չինովնիկներն էլ ազնվության տիպար են:
Մեր բանակը իր բոլոր թերություններով հանդերձ կարար հաղթեր, առնվազն տենց խայտառակ պարտություն չկրել: Ընդ որում բանակ ասելով պետք չի հասկանալ միայն 2000-2002թիվ տղաներին:
Պետությունը պարտավոր էր 10նյակ հազարավոր մարդկանց մոբիլիզացնել ուղարկել ճակատ: Բայց փաստացի գնացել են միայն նրանք ովքեր ուզել են ընդամենը մի քանի հազար մարդ:
Ադրբեջանում էլ հաստատ չեն հարցրե ովա ուզում գնա կռվի ով չի ու ընդեղ էլ եթե ուզելով լիներ, չէին հաղթի: Զոռով շպրտել են մսաղացի մեջ:
Այս 16-17 կուսակցությունները ներկայացնողները 2008-ին կրակեցին ժողովրդի վրա հատային (одиночные) կրակոցներով: Սրանց այժմյան օգտագործվող բառամթերքին հետեվելով գալիս ես համոզման, որ այժմ հնարավորության դեպքում, առանց երկմտելու, կրակահերթեր կարձակեն:
ժողովրդի վրա չեն կրակել, կրակել են մոլոտովի կոկտեյլներով ներքին զորքերի վրա հարձակվող,ավտո վառող, խանութ թալանող ավազակների վրա: Օպերայա, Մյասնիկյանի արձանի մոտ խաղաղ միտինգ անող ժողովրդից ոչ մեկ լուրջ չի վնասվել: Մաքսիում մի թեթև ծեծ են կերել: Իշխանությունը անհրաժեշտության դեպքում պիտի դուբիկեքով ծեծելու հրաման էլ տա, ծայրահեղ դեպքում կրակելու հրաման էլ տա, որ երկրում բարդակ չտիրի:
Գարոն երկու ՞փոքր՞ հանգամանքներ չի ուզում նկատել.
-մինչ ռոբն էլ Հայաստանում կար կոռուպցիա, նա հիմք է դրել համակարգված կոռուպցիայի – ամենաներքին օղակներից մինչև սեփական գրպան:
– Ադրբեջանը գազի և նավթի վաճառքից ստանում է այնքան եկամուտ, որը կոռուպցիայով հանդերձ հերիքում է ունենալու այն սպառազինությունը, որին մենք ականատես եղանք: Մեր դեպքում պետական բյուջեն կազմավորելը և ծախսելը հայրենասեր կամ այդ գաղափարին փոքր ինչ մոտ մարդիք պետք է կազմակերպեին, որպեսզի մենք էլ ունենայինք համարժեք սպառազինություն: Այդ կարգի սպառազինության դիզբալանսը կռվող զինվորների քանակով հնարավոր չէ հավասարակշռել: Մեր զինվորները հիմնականում կռվել են անձնազոհաբար…
Այսինքն, եթե հակառակորդը զենքի մեջ առավելություն ուներ, մարդուժով էլ 3անգամ գերազանցում էր, ուրեմն կարիք չկար մոբիլիզացիա անել զորք տանել կռվելու՞ Մենակ թող 2000-2002թիվ երեխեքը կռվեին մնացածը հանգիստ ֆռֆռաին Երևանում։
Նիկոլի ամենավստահելի Սյամոն ինքնա հայտարարում, որ ճակատը 200կմ երկարել էր, մարդ չկար որ փակեր, կամ կուպեց Արոն չէր ասում մարդ չկար Ստեփամակերտը 300հոգի էր պաշտպանում՞ Նիկոլն էլ ամբողջ օրը խնդրում էր աղաչում էր, որ կամավորներ գնար։ Մենակ պարզ չի թե իրանց գործի անունը ինչ էր՞
Հիմնական դիզբալասնսը նրանումա, որ մեր գերագույն հրամանատարը առաջին պատերազմում բանակից ճողոպրած դեմքա։ Ու իր ամբողջ թիմը նմանատիպ դեմքեր են, բանակից խուսափածներ, դեղին մամուլի լրագրողներ, տարբեր ՀԿ-ների աշխատողներ։ Ինք, իր նախարարները ու մարզպետները չեն հասկացել, որ պատերազմի ժամանակ մոբիլիզացիա անել, բանակը համալրելը իրանց ամենակարևոր գործնա, ոչ թե մի տեղ 800մետր ասֆալտ փռելուց բոլորով վազեն կատոկի հետ սելֆի անեն։
Պատերազմի ժամանակ էլ զբաղված էին կլուոնությամբ, իբր ինչ որ ջոկատներ էին կազմում էրատոներ բաներ, իրանք էլ իբր գնում էին կռվելու։
Նիկոլը իր եղբոր տղուն, աներձագին թերթի մի քանի աշխատողների դարձրելա պատգամավոր։
Համակարգային կոռուպցիան հենց էտա։
Իսկ Քոչարյանի միլիարդների մասին խոսակցությունները դեղին մամուլի բամբասանքներ։
Ոչ մեկ ոչ մի ապացույց չի ներկայացրել առ այսօր։