Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցփաթեթի շահառուի հաշվում առկա դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվելու

Դեկտեմբեր 23,2020 23:57

Հաշվի առնելով վերջերս տարածված լուրերն այն մասին, թե սոցփաթեթի շահառուներն այսուհետ չեն կարողանալու օգտվել իրենց հաշիվներին կուտակված գումարներից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տեղեկացնում է․

Սոցփաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսինքն այն պահպանվում և կուտակվում է սոցփաթեթի հաշվին։

Ըստ այդմ, սոցփաթեթի շահառուի հաշվում առկա դրամական միջոցները ՀՀ պետական բյուջե չեն վերադարձվելու․ դրանք շարունակվելու են կուտակվել շահառուի սոցփաթեթի հաշվին, որը նա կարող է օգտագործել ցանկացած ժամանակ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031