ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ
Դեկտեմբերի 23-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ:
Արտգործնախարարները քննարկեցին ԼՂ հակամարտության գոտում հրադադարի հաստատման և ռուս խաղաղապահների տեղակայման վերաբերյալ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կյանքի կոչմանը, այդ թվում՝ հումանիտար խնդիրների շուտափույթ կարգավորմանն առնչվող հարցեր:
Այս համատեքստում ՀՀ ԱԳ նախարարը որպես առաջնահերթություն ընդգծեց հումանիտար հարցերի հասցեագրումը, մասնավորապես՝ տեղահանված արցախահայության` հայրենիք վերադարձի համար համապատասխան պայմանների ստեղծումը և վերջիններիս իրավունքների վերականգնումն ու պաշտպանությունը, ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց ազատ արձակումը և հայրենադարձումը։
Կարդացեք նաև
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձ են կատարել նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք հարցերի:
ՀՀ ԱԳՆ