Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյանը շեշտադրել է տնտեսության մեջ ներդրումների եւ տնտեսվարողներին աջակցելու կարեւորությունը

Դեկտեմբեր 23,2020 20:33

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել են ծխախոտային արտադրատեսակներին եւ դրանց փոխարինիչներին ու հարկային ոլորտին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դեկտեմբերի 23-ին հրավիրած արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է կորոնավիրուսի հետեւանքով տնտեսավարողների մոտ առաջացած իրացվելիության խնդրով: Հիմնական զեկուցողի հավաստմամբ՝ անհրաժեշտություն է առաջացել հնարավորություն տալ բոլոր տնտեսավարողներին՝ կատարվող ներդրումների համար, ժամկետը եւս 1 տարով երկարաձգել՝  մինչեւ 2021 թվականի դեկտեմբերի 31-ը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանն առաջարկել է նախագծին անդրադառնալ գալիք տարվա ապրիլից հետո՝ գնահատելու համար գործող օրենքի ազդեցությունը ոլորտի վրա:

Պատգամավորները հիմնականում կողմ են արտահայտվել օրինագծին: Քվեարկության արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

Հանձնաժողովականներն առաջին ընթերցմամբ քննարկել են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Բաբկեն Թունյանի, Վլադիմիր Վարդանյանի, Հովիկ Աղազարյանի, Նարեկ Զեյնալյանի հեղինակած «Ծխախոտային արտադրատեսակների եւ դրանց փոխարինիչների օգտագործման հետեւանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման եւ կանխարգելման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որի ընդունման անհրաժեշտությունը, ըստ հիմնական զեկուցող Բաբկեն Թունյանի, պայմանավորված է կորոնավիրուսից եւ ռազմական գործողություններից հետո ստեղծված իրավիճակում տնտեսության եւ հարկային եկամուտների վրա բացասական ազդեցության մեղմամբ, ինչպես նաեւ` որոշ դրույթների հետ կապված լրացուցիչ վերլուծություններ անելու հնարավորության ստեղծմամբ: Առաջարկվում է մեկ տարով հետաձգել նախագծերի այն դրույթները, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ դրույթների հետաձգումը թույլ կտա ժամանակ տրամադրել եւ պատշաճ վերլուծել այս փաթեթի տնտեսական եւ այլ ազդեցությունները կարճաժամկետ եւ միջնաժամկետ հեռանկարում, եւ հասկանալ` արդյոք առանձին դրույթների փոփոխության կամ չեղարկման անհրաժեշտություն կա:

Կառավարության եզրակացությունը դրական չէր: ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն առաջարկել է նախագծերի փաթեթը հանել շրջանառությունից:

Բաբկեն Թունյանը եւս մեկ անգամ շեշտադրել է ստեղծված իրավիճակում տնտեսության մեջ ներդրումների եւ տնտեսվարողներին աջակցելու կարեւորությունը:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: Մշտական հանձնաժողովի որոշմամբ օրակարգի երկու հարցերը կքննարկվեն 24-ժամյա ռեժիմով:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031