Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրեւ վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից». Ընդդիմությունը կոչ է անում առավոտից շրջափակել կառավարությունը

Դեկտեմբեր 23,2020 19:22

Վաղը կառավարության նիստն է: Այդ իսկ պատճառով այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքում ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ վաղը, որպես բողոքի գործողություն պետք է շրջապատեն կառավարության շենքը. «Դիմում եմ բոլորիդ, ովքեր այս օրերին հազարավոր անգամներ մոտեցել են, բազմաթիվ առաջարկներ են արել, դիմում ենք մեր բոլոր հայրենակիցներին, ովքեր տարբեր առիթներով մասնակցել են հանրահավաքներին ու ասել են, որ պետք է շատ արագ գործել, գիտակցում են, որ ամեն րոպեն, վայրկյանը թանկ է, դիմում եմ բոլորիդ, վաղը առավոտյան ժամը 10-ից, ով կուզի՝ ավելի շուտ, շրջափակվում է ՀՀ կառավարությունը՝ բոլոր կողմերից: Ո՛չ ֆինանսների նախարարություն, ո՛չ Մելիք Ադամյան, ո՛չ կենտրոնական մուտք, ո՛չ աշխատակազմի մուտք, որեւէ կողմից Հայաստանի կառավարությունը հնարավորություն չունենա ելքի ու մուտքի: Նրանց նիստերը վաղուց արդեն կոպեկի արժեք չունեն: Նրանք չպետք է վաղը կայացնեն կառավարության նիստ: Նիկոլ Փաշինյանը վաղը պետք է զրկվի իբրեւ վարչապետ կառավարության նիստ անելու հնարավորությունից, այստեղից դուրս գալու հնարավորությունից»:

Գեղամ Մանուկյանն ասաց, որ իրենք հրապարակում են մնալու մինչեւ առավոտ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031