Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ անվտանգության երաշխիքներ չկան. Սիսիանի քաղաքապետը մանրամասներ է պատմում նախարարի հետ հանդիպումից

Դեկտեմբեր 23,2020 18:25

«Ես ցավում եմ, որ մեր երկրի պաշտպանության նախարարը ձեզ նման մարդ է»,- այսպես է ասել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը`ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին`Սյունիքի մարզում նախարարի հետ հանդիպման ժամանակ:

Արթուր Սարգսյանն էլ այսօր ՀՀ քննչական կոմիտեի մոտ էր: Նա նույնպես եկել էր սատարելու Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին: Մանվել Փարամազյանն այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության, նրան մեղադրանք է առաջադրվել:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Սարգսյանը բացատրեց, թե ինչու է այդպես ասել նախարարին. «Երեք ժամ զրուցել ենք: Ինչ հարց տվել ենք՝ կամ ասել է՝ ես չեմ տիրապետում, կամ ասել է՝ դուք ճիշտ եք: Ես հարց եմ տվել, որ եթե ես գնամ Կապան, ճանապարհին թուրքը գա, կանգնեցնի, մեզ սպանեն, ո՞վ է մեր անվտանգությունն ապահովում: Ասում է՝ ոչ ոք չի կարող ապահովել: 1991-1992 թվականներին էլ է այդպես եղել, նորմալ է: Դա իր բառացի խոսքերն են: Երկրորդ հարցը, որ ասել ենք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Որոտանի, Շուռնուխի խնդիրը չի եղել: Ինքը մեկ օր առաջ եկել ասում է՝ վաղը ժամը 5-ին պետք է ազատեք: Ասում է՝ մենք էլ տեղյակ չենք եղել: Նշանակում է՝ վարչապետը այդ ամենը ստորագրել է առանց որեւէ մեկի տեղյակ լինելու»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031