Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«100 մլն դոլար վերցրել են այսպես կոչված կոռուպցիոն գործերից, բայց դրանից ավելի իրենց պարգեւավճար են վերցրել, դա՞ է արդարությունը». Արա Հակոբյան

Դեկտեմբեր 23,2020 18:05

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը այսօր Հանրապետության հրապարակում  վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց, որ չկա անվտանգություն, ազատություն արդարություն. «Ի՞նչ արդարություն: Երբ որ գալիս էր Նիկոլ Փաշինյանը, ասում էր՝ արդար է լինելու, կոռուպցիայի դեմ պայքար է լինելու, մենք վերցնելու ենք այն փողերը, որոնք գողացվել են երկրից ու պետությունից ու դրանով բարեկեցություն ենք ապահովելու ձեզ՝ ժողովրդին: Ասում են՝ 100 մլն դոլար վերցրել են այսպես կոչված կոռուպցիոն գործերից: Բայց դրանից ավելի իրենց պարգեւավճար են վերցրել: Եթե մարդկանց թոշակները 5-10 հազար դրամ են բարձրացնում, իրենց աշխատավարձերը՝ 3-4 անգամ են բարձրացրել: Դա՞ է արդարությունը, մենք դա՞ էինք իրենցից սպասում»:

Նա վստահեցրեց, որ Նիկոլ Փաշինյանը վախեցած է. «Նա նույնիսկ եկեղեցի է թիկնապահներով մտնում: Որպեսզի մեր երկիրը ապագա ունենա, զարգացում ունենա, որպեսզի մեր երկրում լինի արդարություն, մի նախապայման կա՝ Նիկոլ Փաշինյանը իր խմբով պետք է հեռանա, կամ նրանց պետք է հեռացնենք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031