Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը շնչում է Ադրբեջանի թունավորած օդը

Դեկտեմբեր 23,2020 17:50

Ադրբեջանն իր նավթով աշխարհում ամեն տարի գրանցվող 4,5 միլիոն մահերի կարևոր մեղավորներից է։ Պատճառը վառելիքի այրումից էներգիա ստանալու հետևանքով մթնոլորտային արտանետումներն են։

Դրան հակառակ Հայաստանում աճում է մաքուր էներգիայի արտադրության ծավալները, մենք մերժում ենք հանքարդյունաբերությունը, արդյունաբերություն չունենք։ CO2 շատ չենք արտանետում։

Սև ոսկով և սև վարքագծով Ադրբեջանը, գերշահագործեց իր բնական ռեսուրսները, մեծ քանակությամբ զենք զինամթերքով, մեծ բանակով հումանիտար և էկոլոգիական աղետի առջև կանգնեցրեց մեզ և տարածաշրջանին։ Գրավեց հանքեր, ՀԷԿ-եր, որոնք արդեն սկսել է շահագործել։

Իսկ կանաչ, մաքուր ու արդյունաբերությունը մերժող Հայաստանը կորցրեց իր 5000 զավակներին, երկրի մի մասը, տնտեսությունը, հույսն ու ապագան։

Աշխարհը շնչում է Ադրբեջանի թունավորած օդը, խմում է Ադրբեջանի կեղտաջրերը, իսկ Հայաստանին ճանաչում է անգործության մատնված պատգամավորներով, նախարարներով, տգետ, կմկմացող ղեկավարներով։

Աշխարհը չգիտի, որ 44 օր հայ ժողովրդի զավակների գլխին թափվել է ֆոսֆորային ռումբեր, ռմբակոծվել են CO2 չարտանետող ՀԷԿ-եր, վառվել են անտառներ, ոչնչացվել է կենդանական աշխարհը և, ամենակարևորը՝ անմարդկային ճակատագրի են արժանացել հազարավոր ընտանիքներ։

Հատկապես հաշվի առնելով ԱՊՀ գագաթնաժողովին Ալիևի ելույթը, որտեղ նա ընդգծեց, որ պատրաստվում է էկոլոգիական վնասի գնահատում իրականացնել, օր առաջ պետք է համախմբել ոլորտի մասնագետների ներուժը, ընթացք տալ առաջարկվող լուծումներին՝ թույլ չտալով Ադրբեջանին հաջողել այն հարցերում, որտեղ մենք ավելի մեծ պոտենցիալ ունենք։

Հայկ ԱԿԱՐՄԱԶՅԱՆ
տ․գ․թ․ բնապահպան-ճարտարագետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031