Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես ամեն մեկիդ, հուզմունքը, ցասումը, կատաղությունը խեղդում է ինձ». Վիգեն Ստեփանյանը եկել է հանրահավաքի

Դեկտեմբեր 23,2020 17:55

Այսօր Հանրապետության հրապարակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ՀՀ վաստակավոր արտիստ Վիգեն Ստեփանյանն ասաց. «Ինչպես ամեն մեկիդ, հուզմունքը, ցասումը, կատաղությունը խեղդում է ինձ: Գտնվում ենք հիմա այն վիճակում, որ մի բան ենք պահանջում՝ արդարություն: Ես կյանքիս մեջ չեմ եղել որեւէ կուսակցության անդամ, չեմ հետապնդել որեւէ շահ ու չեմ սպասարկել որեւէ մեկի շահերը: Իմ շահը մեկն է՝ իմ քաղաքը՝ Երեւանը, իմ Հայաստանը եւ տեր Աստված»:

Նա դիմեց ոստիկաններին. «Տղե՛րք, դուք չե՞ք հասկանում, որ բոլոր այն հրամանները, որ դուք ստանում եք, հատուկ են արված, որ ծնեն ատելություն ժողովրդի մեջ ձեր նկատմամբ: Ժողովուրդը համբերատար է, կների, կսպասի, բայց մի խանգարեք մեր երկրի այն արդար ընթացքին, որոնք հետապնդում ենք բոլորս: Մենք ուզում ենք միայն վերադարձնել Հայաստան աշխարհին հավատ դեպի հայրենիք ու դեպի Աստված: Ոչ մեկս աթոռ չի հետապնդում, ոչ մեկս շահ չի հետապնդում: Մենք ուզում ենք շտկվենք, այդ խայտառակ համաձայնությունից հետո աչքերս վեր անենք եւ հպարտ հայացքով, չնայած հպարտ խոսքը վարկաբեկել են, նայենք ապագային՝ հանուն մեր երեխաների, մեր թոռների: Մեզ ուրիշ ոչինչ հարկավոր չէ: Հարգելի՛ ոստիկաններ, հասկացե՛ք, ձեզ հատուկ են հրահրում ժողովրդի դեմ»:

Նա վստահեցրեց, որ եթե ամեն մեկս մեր տեղում մեր փափուկ բազմոցներին նստենք, հեռուստացույց նայենք ու այս ցուրտ եղանակին հրապարակ չգնանք, ոչինչ չի ստացվի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031