Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այս դատավարությունը հետագայում պատմության մեջ կնշվի որպես դատավարություն գաղթի ճանապարհին». Պավել Մանուկյան

Դեկտեմբեր 23,2020 18:55

«Սասնա ծռերի» 10 անդամների գործով դեկտեմբերի 23-ի դատական նիստին (նախագահող դատավոր Մեսրոպ Մակյան) պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալներ Արմեն Բիլյանի և Պավել Մանուկյանի պաշտպան Աննա Ծառուկյանը:

Նա ճառն ամբողջությամբ չկարդաց, քանի որ մյուս ամբաստանյալների պաշտպան Աննա Գրիգորյանն այլ անհետաձգելի գործով պետք է ներկայանար այլ դատական նիստի: Նախագահող դատավորը ամբաստանյալներին հարցրեց՝ նպատակահարմար համարո՞ւմ են պաշտպանական ճառերը ներկայացնել առանց պաշտպանի, թե՞ նիստը հետաձգի: Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը նպատակահարմար չհամարեց նիստն առանց պաշտպանի շարունակելը: Ամբաստանյալ Արմեն Բիլյանն այս առիթով ասաց. «Դատական գործընթացի՝ այս մեխանիզմով հետաձգումները նոր երևույթ չէ. տարիներ է տևում, ամիսներ, մի օր մեկի ոտքը լավանա, մի օր մյուսը խնդիր ունի: Ավելորդ է անգամ ասել այս մասին: Բայց պաշտպանի չներկայության դեպքում ճառը իրավունք չունի պաշտպանելու: Խնդիր ունենք ևս մեկ դատ անցնելու առաջ: Ես կասեմ՝ իմ պաշտպանը թող ճառը չկարդա, որովհետև անիմաստ եմ համարում: Կլինեն բոլորը ներկա, և իմ պաշտպանը կկարդա իմ ճառը»:

Ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը հայտարարեց. «Այս դատավարությունը հետագայում պատմության մեջ կնշվի որպես դատավարություն գաղթի ճանապարհին կամ հայկական Գողգոթա՝ խաչափայտի փոխարեն կեղտի ուսապարկ: Էս ո՞նց է կատարվում՝ երկիր ենք կորցնում, պետության սահմանները չեն պաշտպանվում: Մեր հարևաններն ամենաագրեսիվ ղեկավարներն են, մի կողմն էլ ամենախելացի, իսկ մինչդեռ մեր երկիրն այսպես է»: Նախագահող դատավորը հորդորեց աշխարհաքաղաքական վերլուծություններ չանել, այլ խոսել հետաձգման մասին՝ նշելով, թե սա միտինգի վայր չէ: Պավել Մանուկյանն էլ ասաց՝ աշխարհաքաղաքական վերլուծություններ չի անում և իր խոսքում վիրավորական արտահայտություններ թույլ տվեց: Դատավորը ընդմիջեց նրան:

Պետրոս Մակյանն ասաց՝ դատարանը ստացել է Արայիկ Խանդոյանի իրավահաջորդ Անուշ Հայրապետյանից նամակ, որով խնդրում է երկու շաբաթ ժամանակ պաշտպանական ճառին պատրաստվելու համար, նաև պաշտպան Մուշեղ Շուշանյանն է միջնորդել հետաձգել նիստը, քանի որ ոտքի վիրավորում ունի. նիստին կարող է ներկայանալ երկու ամսից:

Դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հունվարի 13-ին՝ ժամը 11-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031