Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Փարամազյանին մեղադրում են «խմբակային առեւանգության» գործով

Դեկտեմբեր 23,2020 17:35

Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել:

Հիշեցնենք, նա այսօր հրավիրվել էր ՀՀ քննչական կոմիտե` հարցաքննության: Հարցաքննությունից հետո, լրագրողների հետ զրույցում, Մանվել Փարամազյանի շահերի պաշտպան Երվանդ Վարոսյանն ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրվում է 8 ամիս առաջ հարուցված մի քրեական գործով, որով, իբրեւ Մանվել Փարամազյանը`3 քաղաքացու հետ, առեւանգել է մի քաղաքացու։ «Ոտքից գլուխ անհեթեթություն է։ Այդ տղաներին, որոնց ձերբակալել էին, վաղուց ազատության մեջ են։ Մամուլից ծանոթանալով տեղեկացա, որ այն անձը, որը տուժող էր ճանաչվել, վաղուց արդեն ներկայացրել է իրականությունը»,- ասաց Երվանդ Վարոսյանը։

Պաշտպանը պնդում է, որ Մանվել Փարամազյանն այդ քրեական գործի հետ առնչություն չունի. «Սա քաղաքական վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում»: Երվանդ Վարոսյանն այս ամենն ուղղակի կապում է Քաջարանի քաղաքապետի մարտական գործողություններին ակտիվ մասնակցության եւ Սյունիքի համայնքապետերի հայտնի հայտարարության հետ, որով քննադատում էին կառավարությանը եւ պահանջում կառավարության հրաժարականը. «Ծիծաղելի է, որ 8 ամիս անց ինչ-որ մեկը որոշում է նման մեղադրանք առաջադրել։ Սա փաստում է, որ Քաջարանի քաղաքապետն այնքան մաքուր անձնավորություն է, որ ուրիշ բան չի գտնվել, քան այդ հեքիաթը»։

ՀՀ քննչական կոմիտեն որոշում է կայացրել՝ Մանվել Փարամազյանին կալանավորելու մասին միջնորդություն ներկայացնել դատարան։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031