Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոստիկանությունը մոռացավ անել երկու բան. մեկը՝ ասել, որ 2 տարի առաջ նույն այս իշխանությունը շրջափակում էր ԱԺ-ն». Գեղամ Մանուկյան

Դեկտեմբեր 23,2020 17:15

Հանրապետության հրապարակում հայրենիքի փրկության շարժման անդամները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքները շարունակում են:

ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն ասաց, որ երեկվա հանրահավաքից հետո իրավապահներն անցել են գործի. «Հանրահավաքից անմիջապես հետո շտապեցին իրար հերթ չտալով Քննչական կոմիտե, ոստիկանություն, նման կառույցներ հայտարարություններ անել: Ոստիկանությունը մեջբերեց Իշխան Սաղաթելյանի  խոսքերը եւ ասաց՝ անթույլատրելի է ՀՀ ԱԺ պատգամավորներին ստիպել որեւէ բան անել, դա օրենքով պատժելի է: Հիշեցին օրենքի մի կետ, մտածեցին՝ դեռ Հայաստանում մարդիկ կան, որ կարող են վախենալ բանտերից ու բանտարկություններից: Իշխան Սաղաթելյանին հիշեցրեցին 3-10 տարվա բանտարկություն:

Ոստիկանությունը մոռացավ անել երկու բան. մեկը՝ ասել, որ 2 տարի առաջ նույն այս իշխանությունը, երբ շրջափակում էր ԱԺ-ն, պատգամավորներին թույլ չէր տալիս կատարել իրենց մասնագիտական աշխատանքային պարտքը, այդ օրն արդեն այս շենքում նստած վարչապետի դեմ նույն տրամաբանությամբ պետք է հարուցեին քրգործ:

Երկրորդը՝ նրանք չեն հասկանում, որ մեր երկրում մեր ժողովուրդը կրել է այնպիսի կորուստ՝ հանձինս հայրենիքի, որ մեկ, երկու, երեք, կամ տասը տարվա բանտարկությամբ մարդկանց չեն կարող վախեցնել: Չեն կարող կանգնեցնել: Իրենց արշինով, իրենց արժեհամակարգով թող ազգային դիմագիծ ունեցող մարդկանց չչափեն՝ կկանգնենք որքան հարկն է, կպայքարենք որքան պետք է, կնստենք ինչքան պետք է, բայց կհասնենք ազգադավ իշխանության՝ հանձինս՝ վարչապետի աթոռը գրկած մարդու օր առաջ, ժամ առաջ հեռացմանը: Չենք կանգնելու ոչ մի բանի առաջ, որովհետեւ նժարին դրված է իրենց ուղեղով անազատություն, ազատազրկումը, բանտը, բայց մյուս նժարին, չեն հասկանում, որ կորսվող հայրենիքն է, գյուղերն են, տներն են:

Երկու օրվա մեջ քրգործեր են հարուցել մեր երկրի մեջքը պահող Սյունիքի քաղաքապետերի դեմ: 1,5 ամիս առաջ մեր հենասյունը հզոր էր, ուժեղ էր, Արցախով էր, դա կոտրեցին, հիմա ուզում են Սյունիքն էլ կոտրել»:

Գեղամ Մանուկյանն հիշեցրեց, թե Փաշինյանի կառավարությունը ինչ խոստումներ է տվել ու չի կատարել, փոխարենը՝ էկոնոմիկայի նորանշանակ նախարարը 50 մլն պարգեւավճար է բաժանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031