Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քաղաքական ճգնաժամն ու անիշխանությունն ավելի են խորացնում պետականության առջև ծառացած խնդիրները. «Միասնություն» շարժումը Փաշինյանին հորդորում է հեռանալ

Դեկտեմբեր 23,2020 18:10

Հայաստանում հասունացած քաղաքական ճգնաժամն ու անիշխանությունն առկա ծանր շրջանում ավելի են խորացնում մեր պետականության առջև ծառացած խնդիրները։ ՀՀ անվտանգության համար այսօր անհրաժեշտ է լայն քաղաքական կոնսենսուս, իսկ դրան հասնելու միակ ուղին Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, ժամանակավոր կառավարության ձևավորումը և ամենասեղմ ժամկետներում խորհրդարանական ընտրությունների կազմակերպումը։

Հանրահավաքների, ակցիաների, միտինգների, նստացույցերի լեզվով Նիկոլ Փաշինյանի հետ խոսելը բարդ է․ նա տարիներ շարունակ կոփվել է այդ հարցում, և դա, թերևս, պայքարի ամենադժվար մեթոդն է նրա դեմ կիրառելու համար։

«Միասնություն» շարժումը ևս մեկ անգամ հորդորում է Նիկոլ Փաշինյանին` ճիշտ գնահատել երկրում ստեղծված իրավիճակը, գոնե մեկ անգամ դրսևորել հայրենասիրություն և արժանապատիվ կերպով հեռանալ՝ շանս տալով անցկացնելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Միևնույն ժամանակ, հանրության գիտակցության մեջ պետք է ամրացնել կարևոր մի հանգամանք՝ մեզ պետք են ազգային արժեքներ կրող, նոր ու պրոֆեսիոնալ մարդիկ, որոնք երբևէ կոռումպացված օղակների մաս չեն կազմել։

Միայն պրոֆեսիոնալ կադրերով ձևավորված իշխանությունը կարող է լուծել Հայաստանի Հանրապետության առջև ծառացած լրջագույն խնդիրները։

«Միասնություն» շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031