«Սա արժանապատվության պայքար է, ոչ թե պաշտոնի: Հանուն այդ արժանապատվության՝ բոլորը պետք է ոտքի կանգնեն: Հայ զինվորը չի պարտվել, բայց դավաճանական հարված է ստացել թիկունքից՝ այն իշխանությունից, որին հավատացել է»,-Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց «Գեւորգյան» մարտարվեստի դպրոցի հիմնադիր, ազատամարտիկ Գեւորգ Գեւորգյանը:
«Այսօր բոլոր նրանք, ովքեր զբաղված են նոր տարվա առեւտրով, թող հասկանան՝ շուտով Նիկոլը վաճառելու է իրենց: Պետք է գիտակցեն, որ հիմա հայ մարդու արժանապատվության պայքարն է: Մենք չենք սպասելու, որ իշխանազավթներն ինքնակամ հեռանան: Ուզում ենք, որ հանրությունը դուրս գա պայքարի, իսկ մենք մեր գործը գիտենք»,-նշեց Գեւորգ Գեւորգյանը:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ