Լրահոս
Օրվա լրահոսը

«Կգա ժամանակը՝ թող դատվեն նրանք, ովքեր մեզ հասցրին այս վիճակին». գնդապետ Ալեքսան Մինասյան

Դեկտեմբեր 23,2020 16:42

ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտի նախկին պետ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի հիմնադիր, գնդապետ Ալեքսան Մինասյանն այսօր «Հայելի» ակումբում ասուլիսի ընթացքում իրեն ուղղված հարցին, թե կարո՞ղ է տալ մարդկանց անուններ, որոնք մեղավոր են այս պատերազմում պարտվելու համար, ի պատասխան եւս մեկ անգամ իր տեսակետն արտահայտեց, որ մեղավոր ենք բոլորս 1994 թվականից հետո, ապա ասաց. «Առաջին մեղավորը վարչապետն է: Նա չպետք է հավատար՝ ինչ են իրեն զեկուցում: Ինքը գլխավոր հրամանատարն է եւ պարտավոր էր իմանալ, թե ինչ է կատարվում:

Ի՞նչ է նշանակում պարտվող բանակին գեներալի կոչումներ շնորհելը: Դա խայտառակություն է: Մեղավոր են նրանք, ովքեր իրեն ներկայացրել են: Դա կլինի պաշտպանության նախարար, հայկական բանակի գեներալիտետ: Փաստորեն, խաբել են: Կգա ժամանակը՝ թող դատվեն նրանք, ովքեր մեզ հասցրին այս վիճակին»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031