Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը հրավիրվել է ՔԿ՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող հայտարարությունների շուրջ բացատրություն տալու

Դեկտեմբեր 23,2020 17:10

2020թ. դեկտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ընթացքում ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Ւշխան Սաղաթելյանի կողմից ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով նրանց լիազորություններից բխող որևէ գործողություն կատարել կամ չկատարել պարտադրելու առերևույթ հատկանիշներ պարունակող հայտարարությունների փաստով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 301.1-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով քրեական գործ հարուցելու առիթի օրինականությունը և հիմքերի բավարար լինելը ստուգելու անհրաժեշտությամբ պայմանավորված նախապատրաստվում են նյութեր, որի շրջանակներում բացատրություն տալու նպատակով վերջինս 2020թ. դեկտեմբերի 23-ին հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին և բացատրություն տվել դեպքի հանգամանքների շուրջ:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի
տեղեկատվության և հասարակայնության
հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031