Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեքսան Մինասյան. «Մեր բանակում պակասում է կարգապահությունը, այլապես պատերազմն այլ ընթացք կունենար»

Դեկտեմբեր 23,2020 16:24

«Պատերազմը դեռ ավարտված չէ: Դա ընդամենը ճակատամարտ էր, որի մասին պետք է խոսենք, թե ինչու էր այդպես»,-այսօր «Հայելի» ակումբում լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ, «Մոնթե Մելքոնյան» ռազմական վարժարանի հիմնադիր Ալեքսան Մինասյանը:

«Թե ինչու նահանջ ունեցանք եւ որոշակի գյուղեր հանձնեցինք, հարցն ավելի խորքային է: Այսինքն, մենք պատրաստ չէինք»,-ասաց զինվորականը եւ ավելացրեց, որ մեր բանակում պակասում էր կարգապահությունը, այլապես պատերազմն այլ ընթացք կստանար: Նրա կարծիքով, մենք այս ճակատամարտի պարտությանը գնացել ենք 1994 թվականից եւ որպես իր խոսքերի հիմնավորում՝ մատնացույց արեց մի քանի դրվագներ, որոնք ինքն իր աչքով է տեսել:

Պարոն Մինասյանը նաեւ ներկայացրեց դեպքեր, որոնք վկայում են հենց այսօրվա իշխանության ու ռազմական ղեկավարության կազմակերպվածության եւ մատակարարման ոլորտում ակնհայտ թերացումների մասին: Օրինակ, գիշերային տեսասարքերի, քողարկման ցանցերի բացակայությունը, ինչի պատճառով մենք հսկայական մարդկային կորուստներ ենք ունեցել:

Ալեքսան Մինասյանը հստակ պատասխան չուներ հարցերին, թե ինչու զինվորը չուներ առաջին անհրաժեշտության զինամթերք, պատսպարվելու միջոցներ, թե ինչու նահանջելիս մեր զինվորական ստորաբաժանումներին հրաման չի տրվել պայթեցնել դեպի Արցախի խորքը տանող ճանապարհները, կամուրջները՝ եթե եղել են, զինտեխնիկան, եթե այն պետք է մնար տեղում, ինչի արդյունքում տասնյակ պատրաստի գյուղեր, հարյուրավոր միավոր տեխնիկա նվեր մնացին Ադրբեջանին:

«Անգամ եղել է, որ հարցրել եմ՝ ո՞վ է հրամանատարը, եւ պարզվել է, որ հրամանատարները տեղում չեն՝ զոհվել են, եղել են նաեւ փախչողներ: Երեխաները մենակ էին մնացել»-պատմեց արցախյան վերջին պատերազմի մասնակիցը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031