«Որպեսզի քաղաքական շահարկումներ եւ սոցցանցային շահարկումներ չլինեն, այս պահից հայտարարում եմ՝ անկախ նրանից, թե աշխատավարձերի հետ կապված ինչ կորոշի Երեւան քաղաքի ավագանին, ես հրաժարվելու եմ իմ աշխատավարձի բարձրացումից յուրաքանչյուր տիպի»,-Երեւանի ավագանու այսօրվա նիստում հայտարարեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
Հիշեցնենք՝ ավագանու այսօրվա նիստում զեկուցվեց, որ հաջորդ տարվա բյուջեի նախագծով եւս նախատեսված են պարգեւավճարներ, իսկ «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամներից մեկն ասաց, որ նախատեսում է հանդես գալ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման նախագծով, քանի որ դեմ է պարգեւավճարի տեսքով աշխատավարձ տրամադրելուն, ինչը մամուլում պարբերաբար շահարկվում է:
Հայկ Մարությանը նշեց. «Եթե անգամ օրենքն ասի, որ աշխատավարձս պետք է բարձրանա, ես այդ մասն ուղղելու եմ որեւէ բարեգործական ծրագրի: Հստակ հայտարարեմ, որ իմ աշխատավարձը մնալու է այնքան, որքան հիմա կա: Սա ասում եմ, որպեսզի իմ եւ իմ աշխատավարձի հետ կապված որեւէ շահարկում չլինի»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ