Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վարչապետի պաշտոնը ժամանակին զբաղեցրած գործչին պատիվ չի բերում Հայաստանից Րաֆֆի Հովհաննիսյանի առողջական լրջագույն խնդիրներով պայմանավորված բացակայելու փաստի շահարկումը»

Դեկտեմբեր 23,2020 15:57

«Ժառանգություն» կուսակցությունը խոր վրդովմունքով արձանագրում է, որ օրեր առաջ Armnews հեռուստաընկերության հեռարձակած «Օրախնդիր» հաղորդաշարի տաղավարից «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանի հնչեցրած անհասկանալի և անընդունելի որակումները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի առաջին նախարար և «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հասցեին իրականությանը հետ ոչ մի առնչություն չունեն:

Վարչապետի պաշտոնը ժամանակին զբաղեցրած գործչին բնավ պատիվ չի բերում շահարկել առողջական լրջագույն խնդիրներով պայմանավորված Րաֆֆի Հովհաննիսյանի ուղղակի բացակայության փաստը Հայաստանից: Նա արտերկրում սրտի բարդ վիրահատություն է տարել, բժիշկները առժամանակ արգելել են տեղաշարժերը, ուստի հայրենիք վերադառնալ Րաֆֆի Հովհաննիսյանը դեռևս չի կարող, սակայն դրանից չի բխում բնավ, թե նա անմասն է ներկայիս ծանրագույն իրադարձությունների կարգավորման ելքերի որոնումից:

Րաֆֆի Հովհաննիսյանի ողջ կենսագրությունը հայրենիքին, հայոց պետականության կայացմանը անմնացորդ նվիրումի դրսևորում է, որ նա իրագործել է թե՛ որպես ՀՀ առաջին արտգործնախարար, որի օրոք կայացավ Հայաստանի ինքնիշխան պետության ճանաչման գործընթացը, թե՛ կուսակցապետ, պատգամավոր, ապա ՝ՀՀ նախագահի ժողովրդի միասնական թեկնածու, որից խլվեց հաղթանակը, բայց նա գերադասեց արյունահեղության չգնալ, քանզի աթոռը նման գործիչների համար գերնպատակ չէ, նպատակը հանրային խաղաղությունն է, Հայաստանի պետական շահը: ՀՀ ղեկավարի բարձրագույն պաշտոնը բոլոր զբաղեցնողները սովորելու բան ունեն Րաֆֆի Հովհաննիսյանից, որն իր անձնականը միշտ ստորադասել է ազգային շահին: Նրա հիմնած «Ժառանգության» կուսակցությունը ազգային ժողովրդավարության և ազատականության  սկզբունքների վրա ուժ է եղել և կա:

Ընդ որում, Րաֆֆի Հովհաննիսյանը երբեք միայնակ գործիչ չի եղել, նրա ողջ ընտանիքը, ըստ կարելվույն ծառայել է Հայաստանում և Արցախում հայության առջև ծառացած խնդիրների լուծմանը, այսպես՝ Արմինե Հովհաննիսյանի հիմնած «Օրրան» բարեգործական կազմակերպությունն այսօր էլ ուժերի ներածին չափով օժանդակում է Արցախի հայ փախստականների, մեր սահմանամերձ շրջանների, մարզերի անապահով բնակիչների երեխաների խնդիրների լուծմանը:

«Ժառանգություն» կուսակցությունն էլ իր քաղաքական խորհրդի ղեկավարի հետ համախումբ մասնակցում է կործանարար պատերազմից և նոյեմբերի 9-ի խնդրահարույց հայտարարությունից հետո Հայաստանի առջև ծառացած խնդիրների ազգանպաստ և արդյունավետ լուծմանը:

«Ժառանգություն» կուսակցության վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031