Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդանի կիրճում ստեղծված իրավիճակում մեղավոր են նաեւ ռեստորանները». Արթուր Իսպիրյան

Դեկտեմբեր 23,2020 14:50

Երեւանի ավագանու այսօրվա նիստում ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը հետաքրքրվեց՝ նախորդ տարվա բյուջեով Հրազդանի կիրճը մաքրելու համար գումար էր նախատեսված, հաջորդ տարվա բյուջեով թիվն ավելացե՞լ է: «Բացի այդ, Երեւանյան լիճն է կեղտոտ»,-նշեց Իսպիրյանը:

Երեւանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը պատասխանեց. «Գետառի մաքրման աշխատանքները պարբերաբար արվում են: Աղբը պարբերաբար լցվում է Գետառ եւ խցանումներ առաջացնում: Երեւանյան լճի եւ Հրազդան գետի երկայնքով նախատեսում ենք ունենալ մեծաքանակ եղեգների կարճեցման գործընթաց: Այս տարի աշխատել ենք, որ հետազոտություններ լինեն եւ մոտ հինգ միլիոն դրամի գումար կա նախատեսված՝ թունաքիմիկատներ ձեռքբերելու համար»:

Փոխքաղաքապետի խոսքով. «Դրա շնորհիվ եղեգի չորացման աշխատանք կարվի վաղ գարնանը: Եթե հաջորդ տարի Երեւանյան լճի եւ Հրազդան երկայնքով եղեգն ամբողջությամբ հեռացվի, ապա մյուս տարի կդիմենք կառավարությանը, որ մեզ տրամադրեն մոտ երեք տարի չօգտագործված  բնապահպանական վճարը՝ 90 միլիոն դրամի շրջանակում: Աղբը կհեռացվի, որպեսզի ստեղծվի համապատասխան միջավայր: Ծրագիրը բարդ է, բայց հաջորդ տարի առաջին քայլերը կարվեն»:

Արթուր Իսպիրյանը համոզմունք հայտնեց, որ Հրազդանի կիրճում ստեղծված իրավիճակում մեղավոր են նաեւ ռեստորանները. «Նրանք էլ պետք է մաքրման աշխատանքներին մասնակցեն գումարային առումով»:

Քաղաքապետ Հայկ Մարությանին միտքը դուր եկավ. «Չգիտեմ, թե ինչ իրավական լծակներ կան դրա համար, բայց մարդկային շփման մակարդակում կկարողանանք տնտեսվարողներին բերել այդ դաշտ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031