Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախն օգնության խնդրանքով դիմել է Մոսկվային. Գրիգորի Մարտիրոսյան

Դեկտեմբեր 23,2020 14:35

Լեռնային Ղարաբաղի իշխանություններն օգնության խնդրանքով դիմել են Մոսկվային: Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է Արցախի պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը նշել է, որ պատերազմի հետևանքով մոտ 35-45 հազար մարդ զրկվել է տանիքից: Այդ թվի մեջ ներառված են նրանք, որոնց տներն ավերվել են հրթիռակոծությունից, ինչպես նաև նրանք, որոնց տներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ:

«Այդ մարդկանց մեծ մասն այժմ գտնվում է Հայաստանում: Իհարկե, նրանց վերադարձնելու համար մենք պետք է նրանց ապահովենք գոնե նվազագույն կենսական, կենցաղային պայմաններով: Դա կառավարության առաջնահերթ խնդիրն է: Նրանք, ովքեր վերադառնում են, մենք արագ կերպով ժամանակավոր կացարաններ ենք տրամադրում: Գործարկում ենք և՛ կողմնակի ֆոնդեր, և հյուրանոցներ, և՛ հանրային նշանակության շենքեր»,- ասել է Մարտիրոսյանը:

Նրա խոսքով՝ ԼՂ իշխանությունները նաև օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանի կառավարությանը: «Այս պահի դրությամբ այդ հարցը քննարկվում է: Օգնության մի մասն արդեն ցուցաբերվել է. դա շինանյութն է, առաջին անհրաժեշտության իրեր, ինչպես օրինակ ծածկոցներ և այլն»,- ասել է Մարտիրոսյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031