Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նպատակ ունեն Սփյուռքը միացնել «Հայրենիքի փրկության շարժմանը». Կալիֆորնիայում պահանջում են Փաշինյանի հրաժարականը

Դեկտեմբեր 23,2020 15:30

«Հայրենիքի փրկության շարժման» հարյուրավոր համախոհներ, արձագանքելով շարժման առաջնորդների կոչին, դեկտեմբերի 21-ին վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ցույց են իրականացրել Կալիֆորնիայի Բրբանք քաղաքում։

Բանախոսները վրդովմունք են հայտնել Արցախի 75%-ի կորստի, անհայտ կորած զինվորների ճակատագրի, Սյունիքի տարածքների կորստի, Արցախի տեղահանված ընտանիքների առջև ծառացած հումանիտար ճգնաժամի և, ընդհանրապես, Նիկոլ Փաշինյանի ստի ու խաբեության ղեկավարման կապակցությամբ, որը խաթարեց ողջ պատերազմը և շարունակվում է մինչ օրս:

Ելույթով հանդես եկան Զարեհ Աճեմյանը (ՀՅԴ Բրբենքի «Աղբալյան» կոմիտե), Ռոբերտ Մարկարյանը (քաղաքական վերլուծաբան), Լևոն Պարոնյանը (Արևելյան հովիտի ՀՅԴ «Բաբկեն Սյունի» կոմիտե), Արթուր Սահակյանը (հեռուստատեսային պրոդյուսեր), Պետրոս Հաճյանը (համայնքային գործիչ), Անի Ղազարյանը (Հայ Երիտասարդաց Դաշնակցություն), Արմեն Շահբազյանը («Զորավիգ» ռազմահայրենասիրական միություն), Սահակ Միքայելյանը  (համայնքային գործիչ), Շանթ Նաճարյանը (ՀՅԴ Բրբենքի «Աղբալեան» կոմիտե): Ակցիայի մասնակիցների խոսքով, այս պարտությունը դեռ 2.5 տարի առաջ էր քայլ առ քայլ նախաձեռնվել:

Նրանք նշել են, որ  երկու հիմնական նպատակ ունեն՝ Սփյուռքը միացնել «Հայրենիքի փրկության շարժմանը» և պայքարը շարունակել մինչև վարչապետ Փաշինյանի հրաժարականը:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031